ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թուրքական ինքնաթիռում վայրէջք կատարելիս հրդեհ է բռնկվել
Ստամբուլից Կատմանդու ժամանած Turkish Airlines ավիաընկերության օդանավը հրդեհվել է Նեպալի մայրաքաղաքի Տրիբհուվան միջազգային օդանավակայանում վայրէջք կատարելիս։
Նեպալի մայրաքաղաքի օդային նավահանգստի վարչակազմին հղում անելով՝ Nepal News պորտալը տեղեկացնում է, որ վայրէջքի ընթացքում բռնկվել է ինքնաթիռի շասսիի անիվներից մեկը։ Համացանցում տարածված տեսանյութերում երևում է բոց ու ծուխ շասսիի հատվածում, երբ օդանավը դեռ շարժվում էր թռիչքուղով։
Օդանավում գտնվել է 284-ից 289 մարդ, որոնցից 11-ը՝ անձնակազմի անդամներ։ Ուղևորներն ու անձնակազմը դուրս են բերվել վթարային ելքերով, և միջադեպի հետևանքով տուժածներ չկան։ Կատարվածի առնչությամբ իրականացվում է հետաքննություն։
Նմանատիպ հոդվածներ
12 տարի առաջ կորած շունը վերադարձել է տիրոջ մոտ. People
Սիեռա անունով տասներեքամյա հասկին, միկրոչիպի շնորհիվ, տասը տարուց ավելի տևած բաժանումից հետո նորից իր տիրոջ հետ է, այս մ...
ԱՀԿ-ն հայտնաբերված նոր վիրուսի` «Հանտավիրուս»-ի ախտանշանների և ռիսկերի մասին
Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտարարել է, որ հանտավիրուսը ն...
Գետնին ընկած ելակներ, կրկնապատկված արժեքով խմորեղեն՝ «Մառուշ» սրճարանում․ ահազանգ` սպառողից
ֆեյսբուքյան օգտատեր Էլիզաբեթ Ֆիշենկոն գրել է.Մի թխվածքի պատմություն«Ընկերներ ջան էս արտառոց դեպքի մասին պիտի անպայման գր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թուրքիայում բռնցքամարտի մրցաշարի ընթացքում մասսայական ծեծկռտուք է սկսվել
Թուրքիայի Տրապիզոն քաղաքում տեղի ունեցած բռնցքամարտի մրցաշարի ընթացքում մասսայական ծեծկռտուք է սկսվել, որին ներգրավվել ե...