ՌԴ դեսպանատունը մեկնաբանել է Լոնդոնի հայտարարությունները Հայաստանի ընտրությունների վերաբերյալ
Լոնդոնում Ռուսաստանի դեսպանատունը ծիծաղելի է որակել բրիտանական կառավարության պնդումները՝ Հայաստանի ընտրություններին ՌԴ-ի ենթադրյալ միջամտության մասին։
Միացյալ Թագավորությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը ՏԱՍՍ-ին տված մեկնաբանության մեջ նշել է, որ Բրիտանիայի հայտարարություններն անհեթեթ են թվում Լոնդոնի բացահայտ նեոգաղութատիրական քաղաքականության համատեքստում։ Դիվանագիտական ներկայացուցչությունից հայտնել են, որ Երևանում արևմտաեվրոպական քարոզչական գործողությունների ֆոնին միջամտության մասին մեղադրանքներն էլ ավելի անտրամաբանական են դառնում։
Ըստ դեսպանատան՝ Լոնդոնի նեոգաղութատիրական քաղաքականությունը, որը նախկինում նպաստել է Կիևի պետական հեղաշրջմանը, այժմ ուղղված է Հայաստանի դեմ։ Ռուսական կողմն ընդգծել է, որ Արևմուտքը պետք է դադարեցնի միջամտությունն ինքնիշխան երկրների ներքին գործերին՝ որպես օրինակ մատնանշելով Մոլդովայում ու Ռումինիայում տեղի ունեցած վերջին զարգացումները։ «Գողի սիրտը դող է»,- եզրափակել են դիվանագետները։
Նմանատիպ հոդվածներ
Բայրամովն անդրադարձել է Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի կառավարության ձևավորումը պայմանավորված է...
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ևս գրառում է արել Երևան ժամանելուց հետո
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գնահատել է Եվրոպական քաղաքական համայնքի առաջիկա գագաթնաժողովը, որին մաս...
ԵԽ նախագահը Երևան ժամանելուց հետո գրառում է արել
Հենց նոր ժամանեցի Երևան՝ կարևոր հանդիպումների համար։ Այս մասին գրել է ԵԽ նախագահ Անտոնիու Կոշտային: Վաղը Եվրոպան կհավաքվ...
Ովքեր են նստած Պուտինի կողքին շքերթի ժամանակ
Ռուսաստանի Դաշնության ղեկավարը Շքերթի ամբիոնում նստած է Բելառուսի և Ղազախստանի նախագահների կողքին: Ալեքսանդր Լուկաշենկոյ...