Պուտինը ձախողել է․ Մոսկվայում մայիսի 9-ի զորահանդեսը ցույց տվեց նրա թուլությունը. Էստոնիայի ԱԳՆ
Մոսկվայի Կարմիր հրապարակում մայիսի 9-ին կայացած ռազմական շքերթն արժանացել է Էստոնիայի արտաքին գործերի նախարարության քննադատությանը։ Գերատեսչության կանցլեր Յոնատան Վսևիովի դիտարկմամբ՝ միջոցառումը թողել է ընդհանուր անկման և հոգնածության տպավորություն։ Ըստ նրա՝ ներկայացված պատկերը վկայում է Ռուսաստանի ներկայիս քաղաքական և ռազմական իրավիճակի մասին։
Էստոնացի պաշտոնյան ուշադրություն է հրավիրել շքերթին ներգրավված ռազմական տեխնիկայի սակավության վրա։ Նրա պնդմամբ՝ զրահատեխնիկայի և այլ սպառազինության բացակայությունն ուղղակիորեն կապված է Ուկրաինայում ընթացող պատերազմի հետ, որտեղ ռուսական կողմը զգալի կորուստներ է կրել։ Վսևիովը հավելել է նաև, որ Ռուսաստանը հավանաբար նպատակահարմար չի համարել մնացած տեխնիկան կենտրոնացնել մեկ վայրում։
Բացի մոսկովյան իրադարձություններից, Էստոնիայի ԱԳՆ ներկայացուցիչն անդրադարձել է նաև Նարվայի սահմանակից Իվանգորոդում կազմակերպված տոնական համերգին։ Դիվանագետի գնահատմամբ՝ սահմանի անմիջական հարևանությամբ նման միջոցառումների անցկացումը ձախողված փորձ է՝ էստոնական հասարակության մեջ պառակտում և անհանգստություն հրահրելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական պատվիրակությունը «Զվարթնոց» օդանավակայանում է
Ադրբեջանական պատվիրակությունն արդեն «Զվարթնոց» օդանավակայանում է ու պատրաստվում է մեկնել Հայաստանից․ հայտնում է Aysor.am...
Բրիտանական կործանիչները խոցել են ռուսական ԱԹՍ-ներ. իրավիճակի սրում
Հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր առաջին անգամ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի Eurofighter Typhoon FGR4 կոր...
Պուտինը` Հայաստանի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եթե որոշումը օգուտ բերի հայ ժողովրդին, Ռուսաստանը չի առարկի, փոխանց...
Նիկոլ Փաշինյանը գրառում է արել. նա չի մեկնի Մոսկվա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել, ըստ որի` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մայիսի 8–ի եւ 9–ի քարոզարշա...