Փոփոխություններ՝ պարտադիր զինծառայության անցնողների համար․ նախագիծ
Առաջարկվում է, ուսումնական և ընտանեկան պայմաններից ելնելով, անձին տարկետում տրամադրելու լիազորությունը վերապահել զինկոմիսարիատներին՝ այս գործընթացում դադարեցնելով մարզային զորակոչային հանձնաժողովների իրավասությունը: Այդ մասին Ազգային ժողովի նիստին ասել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով զինվորական ծառայությանն առնչվող 4 նախագծեր:
«Հստակեցվում է 27-37 տարեկան հասակում կրճատ ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինծառայողներին տրվող արձակուրդների ժամկետները, այսինքն՝ 1 տարով կամ 6 ամսով ծառայություն անցնողներին՝ 10 օրացուցային օր, իսկ 1 ամսով ծառայություն անցնողներին արձակուրդ չի տրվելու»,- ասել է նախարարի տեղակալը:
Արման Սարգսյանը նաև հիշեցրել է՝ 2024 թվականին կատարված փոփոխություններով և լրացումներով նախատեսվել էր 27-37 տարեկանում ՀՀ քաղաքացիություն ստացած և այլ պետությունում զինծառայություն չանցած անձանց, ինչպես նաև օրենքի խախտմամբ պարտադիր զինծառայություն չանցած ՀՀ քաղաքացիների կողմից պարտադիր զինծառայություն անցնելու կամ դրա փոխարեն համապատասխան չափով գումար վճարելու պարտավորությունը, որը, սակայն, որոշակի խնդիրներ է ստեղծում ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարգավիճակով հաշվառված անձանց կողմից ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմելու գործընթացում:
«Բռնի տեղահանման հետևանքով շատ դեպքերում չեն պահպանվել այդ անձանց կողմից զինվորական ծառայությունն անցած լինելու փաստաթղթերը, որի հիման վրա հիմնավորված չի դառնում նրանց վրա համապատասխան պարտավորության կիրառումը, ինչը ևս խոչընդոտում է նրանց հետագա կարգավիճակի հստակեցումը և ինտեգրումը»,- հավելել է նա՝ նշելով, այս խնդրի լուծման նպատակով ևս կարգավորում է նախատեսվում:
Նախատեսվում է նաև հանել կին զինծառայողներին օրվա վերակարգում ներգրավելու արգելք սահմանելու դրույթը:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական պատվիրակությունը «Զվարթնոց» օդանավակայանում է
Ադրբեջանական պատվիրակությունն արդեն «Զվարթնոց» օդանավակայանում է ու պատրաստվում է մեկնել Հայաստանից․ հայտնում է Aysor.am...
Բրիտանական կործանիչները խոցել են ռուսական ԱԹՍ-ներ. իրավիճակի սրում
Հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր առաջին անգամ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի Eurofighter Typhoon FGR4 կոր...
Պուտինը` Հայաստանի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եթե որոշումը օգուտ բերի հայ ժողովրդին, Ռուսաստանը չի առարկի, փոխանց...
Նիկոլ Փաշինյանը գրառում է արել. նա չի մեկնի Մոսկվա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել, ըստ որի`«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մայիսի 8–ի եւ 9–ի քարոզարշավ...