Նեթանյահուն խոստովանությամբ է հանդես եկել. ահա`որտեղ են սխալվել Իսրայելն ու ԱՄՆ-ն
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն «Սի-Բի-Էս Նյուզ» հեռուստաալիքին տված հարցազրույցում անդրադարձել է Իրանի դեմ ռազմական գործողությունների մեկնարկից առաջ առկա հաշվարկներին։ Մեկնաբանելով լրատվամիջոցների այն տեղեկությունները, թե ինքն ամերիկյան կողմին հավաստիացրել է, որ Իրանի ղեկավարությունը չի կարողանա փակել Հորմուզի նեղուցը, վարչապետը նշել է, որ հնարավոր չէր դա ճշգրիտ հաշվարկել։ Ըստ նրա՝ նեղուցի խնդիրը գիտակցվել է հենց մարտական գործողությունների ընթացքում։
«Ես վստահ չեմ, որ մենք սխալ ենք մեկնաբանել իրավիճակը» - հայտարարել է նա։
Նեթանյահուն հայտարարել է, որ վստահ չէ իրավիճակի սխալ մեկնաբանման հարցում՝ միաժամանակ շեշտելով, որ ներկա դրությունը մեծ ռիսկեր է ստեղծում Իրանի համար։ Նա հավելել է, որ ոչ ոք, այդ թվում՝ իրանցիները, ընդունակ չեն իրադարձությունների կատարյալ կանխատեսման։
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը ռազմական գործողություններ սկսեցին Իրանի դեմ՝ թիրախավորելով խոշոր քաղաքները, այդ թվում՝ Թեհրանը։ Ի պատասխան՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարձակվեց Իսրայելի և տարածաշրջանի մի շարք երկրներում (Բահրեյն, Հորդանան, Իրաք, Կատար, Քուվեյթ, ԱՄԷ, Սաուդյան Արաբիա) գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտների վրա։ Բացի այդ, Իրանը փակեց Հորմուզի նեղուցը ԱՄՆ-ի, Իսրայելի և նրանց աջակցող երկրների նավերի համար։