Միրզոյանն ԱԺ-ում նոր առաջարկներով է հանդես եկել
Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտնեց, որ նախատեսվում է ստեղծել Դիվանագիտական գրասենյակների ինստիտուտ։ Ըստ նախարարի՝ սա վերաբերում է այն պետություններին, որտեղ ամբողջական դեսպանատուն ունենալը ֆինանսական կամ այլ պատճառներով նպատակահարմար չէ, սակայն առկա է դիվանագիտական ներկայության կարիք։ Այդ գրասենյակները կղեկավարի տվյալ երկրում հավատարմագրված Հայաստանի դեսպանը։
«Լինում են երկրներ, որտեղ ֆինանսական կամ որևէ այլ տեսանկյունից նպատակահարմար չի դիտվում բացել ամբողջական դեսպանություն, բայց դիվանագիտական ներկայության անհրաժեշտություն կա, և այդտեղ ահա մենք առաջարկում ենք հիմնել դիվանագիտական գրասենյակ, որի ղեկավարումը կիրականացնի այդ երկրում հավատարմագրված ՀՀ դեսպանը»,- նշեց նախարարը:
Օրենսդրական նախագծով վերանայվում են նաև մշտական ներկայացուցիչների ու դեսպանների պաշտոնավարման ժամկետները։ Առաջարկվում է սահմանել առավելագույնը 5 տարի ժամկետ։ Դրա ավարտից հետո նրանք կարող են նշանակվել այլ միջազգային կառույցում կամ պետությունում, սակայն երկու հաջորդական պաշտոնավարումների ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել 8 տարին։ Միաժամանակ, նախատեսվում է հնարավորություն՝ դիվանագիտական ներկայացուցիչներին նշված ժամկետից շուտ հետ կանչելու համար։
ԱԳՆ-ի ներկայացրած փոփոխությունները ներառում են նաև դիվանագիտական ծառայողների վարձատրությանը վերաբերող կարգավորումներ։
Նմանատիպ հոդվածներ
Բայրամովն անդրադարձել է Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի կառավարության ձևավորումը պայմանավորված է...
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ևս գրառում է արել Երևան ժամանելուց հետո
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գնահատել է Եվրոպական քաղաքական համայնքի առաջիկա գագաթնաժողովը, որին մաս...
ԵԽ նախագահը Երևան ժամանելուց հետո գրառում է արել
Հենց նոր ժամանեցի Երևան՝ կարևոր հանդիպումների համար։ Այս մասին գրել է ԵԽ նախագահ Անտոնիու Կոշտային:Վաղը Եվրոպան կհավաքվի...
Պեսկովի նախազգուշացումը՝ Գերմանիային
Գերմանիան չափազանց վտանգավոր ուղի է բռնում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Բեռլ...