Հայաստանը ստիպված կլինի փակել Ռուսաստանի հետ սահմանը․ սպառնալիքներ՝ Մոսկվայից
Եթե Հայաստանն ընտրի Եվրոպական միության (ԵՄ) զարգացման ուղին, ապա շատ ընտանիքներ կկորցնեն միմյանց հետ կապը։ Այս մասին «Lenta.ru»-ին տված հարցազրույցում հայտարարել է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Վոդոլացկին:
Պատգամավորը նշել է, որ Հայաստանի հետ «մեղմ բաժանումը» Ռուսաստանի համար գրեթե բացասական կողմեր չունի։ Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը Հայաստանին էներգակիրներ է մատակարարում արտոնյալ գներով, ինչը վնասում է ռուսական տնտեսությանը։ Բացի այդ, ըստ Վոդոլացկու, կան սննդամթերքի խմբեր, որոնք նույնպես «եղբայրական հանրապետությանը» տրվում են արտոնյալ սակագներով՝ լրացուցիչ եկամուտներ ապահովելով տեղի գործարարների համար։
«Մեր միակ կորուստն այն է, որ մեր համատեղ հարյուրամյա պատմության ընթացքում հայերի 50 տոկոսը բնակվում է Ռուսաստանի տարածքում։ Հայ ժողովուրդը մեզ համար եղբայրական է։ Ռուս և հայ ժողովուրդների համար կարևոր է բարեկամական հարաբերությունների պահպանումը, քանի որ դա նշանակում է մշտական շփում, մշտական կապեր և ազատ տեղաշարժ», - ասել է խորհրդարանականը։
Վոդոլացկին հավելել է, որ ԵՄ-ին անդամակցելու դեպքում Հայաստանը ստիպված կլինի փակել Ռուսաստանի հետ սահմանը, ինչի պատճառով շատ ընտանիքներ կկորցնեն միմյանց հետ կապը։ Միևնույն ժամանակ նա հույս է հայտնել, որ երկրում դեռ կան բազմաթիվ քաղաքական գործիչներ, որոնք հավատարիմ կմնան պետականության գաղափարին և թույլ չեն տա խզել Ռուսաստանի հետ հարաբերությունները։
«Московский комсомолец»-ը գրում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նախընտրական արշավի ժամանակ արված հայտարարությունները լայն հասարակական արձագանք են առաջացրել։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական պատվիրակությունը «Զվարթնոց» օդանավակայանում է
Ադրբեջանական պատվիրակությունն արդեն «Զվարթնոց» օդանավակայանում է ու պատրաստվում է մեկնել Հայաստանից․ հայտնում է Aysor.am...
Բրիտանական կործանիչները խոցել են ռուսական ԱԹՍ-ներ. իրավիճակի սրում
Հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր առաջին անգամ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի Eurofighter Typhoon FGR4 կոր...
Պուտինը` Հայաստանի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եթե որոշումը օգուտ բերի հայ ժողովրդին, Ռուսաստանը չի առարկի, փոխանց...
Նիկոլ Փաշինյանը գրառում է արել. նա չի մեկնի Մոսկվա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել, ըստ որի` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մայիսի 8–ի եւ 9–ի քարոզարշա...