Եռօրյա հրադադարը խախտվեց․ Զելենսկին նախազգուշացնում է՝ պատասխանը կլինի շատ ցավոտ
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ուկրաինական զինուժը չի պահպանում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ մայիսի 9-ից 11-ը հայտարարված հրադադարը։ Ըստ ռուսական կողմի պաշտոնական տվյալների՝ վերջին մեկ օրվա ընթացքում արձանագրվել են հազարավոր հարվածներ անօդաչու թռչող սարքերի և հրետանու կիրառմամբ։ Թիրախների թվում նշվում են ինչպես առաջնագծի դիրքերը, այնպես էլ ՌԴ սահմանամերձ շրջանների՝ Բելգորոդի, Կուրսկի, Կալուգայի, Ռոստովի մարզերի և Ղրիմի քաղաքացիական օբյեկտները։ Մոսկվան շեշտում է, որ ռուսական զորքերն իրականացնում են միայն «հայելային» գործողություններ՝ պատասխան հարվածներ հասցնելով հակառակորդի կրակակետերին։
Կիևն իր հերթին հերքում է լռության ռեժիմի պահպանումը ռուսական զինուժի կողմից։ Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբի հաղորդմամբ՝ մայիսի 10-ին ճակատային գծում տեղի է ունեցել շուրջ 144 մարտական բախում։ Ուկրաինական կողմը պնդում է, որ Ռուսաստանը կիրառել է ավելի քան 5 հազար կամիկաձե-դրոն և բազմաթիվ անգամներ հրետակոծել է բնակավայրերն ու դիրքերը։ Հիմնական մարտերը շարունակվել են Կուպյանսկի, Կոնստանտինովկայի և Պոկրովսկի ուղղություններով։
Նախագահ Վլադիմիր Զելենսկին, անդրադառնալով իրավիճակին, նշել է, որ թեև մայիսի 9-ին և 10-ին զերծ են մնացել հեռահար հարվածներից՝ հաշվի առնելով ռուսական կողմից մասսայական հրթիռային գրոհների բացակայությունը, սակայն շփման գծում իրավիճակը մնում է լարված։ Նա ընդգծել է, որ ճակատում «լռության ռեժիմ» չի գործում, և ուկրաինական ստորաբաժանումները պատասխանում են հակառակորդի գործողություններին։ Զելենսկին նաև նախազգուշացրել է, որ հրադադարի ավարտից հետո լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում Ուկրաինայի պատասխանը լինելու է՝ շատ ցավոտ, անհապաղ և զգալի։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական պատվիրակությունը «Զվարթնոց» օդանավակայանում է
Ադրբեջանական պատվիրակությունն արդեն «Զվարթնոց» օդանավակայանում է ու պատրաստվում է մեկնել Հայաստանից․ հայտնում է Aysor.am...
Բրիտանական կործանիչները խոցել են ռուսական ԱԹՍ-ներ. իրավիճակի սրում
Հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր առաջին անգամ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի Eurofighter Typhoon FGR4 կոր...
Պուտինը` Հայաստանի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եթե որոշումը օգուտ բերի հայ ժողովրդին, Ռուսաստանը չի առարկի, փոխանց...
Նիկոլ Փաշինյանը գրառում է արել. նա չի մեկնի Մոսկվա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել, ըստ որի` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մայիսի 8–ի եւ 9–ի քարոզարշա...