Դանիել Իոաննիսյանի սուր գրառումը Ռուսաստանի մասին
Ռուսաստանյան պետական հեռուստաալիքով հայտարարում են, որ Հայաստանում կեղծվելու են ընտրությունները ու կան քաղաքական բանտարկյալներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը:
«Պատկերացնու՞մ եք։ Մեզ ժողովրդավարություն է սովորեցնում Ռուսաստանը, որտեղ ընդդիմության ղեկավարներին սպանում են (փողոցում գնդակահարելով ու ՖՍԲ–ի կողմից թունավորելով), որտեղ Պուտնին կոռուպցիներ ասող գրառումը լայքելու կամ որևէ առիթով ցույցի դուրս գալու համար կարելի է բանտարկվել, որտեղ կա 1400 քաղբանտարկյալ և 5100 քաղաքական մոտիվացիայով բանտարկված մարդ, որտեղ արգելված են բոլոր սոցցանցերը։
Մեր ընտրությունները քննարկում է Ռուսաստանը, որտեղ ընտրությունները վաղուց դարձել են ֆորմալ–կազմակերպչական միջոցառում, որոնց մասնակցելուն թույլատրված թեկնածուներից և ոչ մեկը չի քննադատում Պուտինին, որտեղ, այդ ամենով հանդերձ, ընտրությունների թափանցիկությունը նվազում է, տեղամասերից տեսախցիկները հանվում են (որ լցոնումների կադրերը շատ չտարածվեն), իսկ բոլոր անկախ դիտորդները, որոնք չեն հասցրել երկրից փախնեն՝ նստած են»,- գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Բայրամովն անդրադարձել է Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի կառավարության ձևավորումը պայմանավորված է...
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ևս գրառում է արել Երևան ժամանելուց հետո
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գնահատել է Եվրոպական քաղաքական համայնքի առաջիկա գագաթնաժողովը, որին մաս...
ԵԽ նախագահը Երևան ժամանելուց հետո գրառում է արել
Հենց նոր ժամանեցի Երևան՝ կարևոր հանդիպումների համար։ Այս մասին գրել է ԵԽ նախագահ Անտոնիու Կոշտային: Վաղը Եվրոպան կհավաքվ...
Պեսկովի նախազգուշացումը՝ Գերմանիային
Գերմանիան չափազանց վտանգավոր ուղի է բռնում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Բեռլ...