ԲՏԱ նախարարությունը կվերանվանվի և կստանա նոր գործառույթներ
Կառավարությունը նախաձեռնել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության անվանափոխության գործընթացը՝ շրջանառության մեջ դնելով համապատասխան օրենսդրական նախագիծը։
«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների համաձայն՝ գերատեսչությունը կվերանվանվի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարություն։ Ըստ ներկայացված հիմնավորումների՝ այս փոփոխությունը նպատակ ունի նախարարության անվանումը համապատասխանեցնել իրեն վերապահված նոր լիազորություններին։ Դրանք ներառում են արհեստական բանականության, ինչպես նաև ամպային հաշվողական ծառայությունների ներդրման ու զարգացման քաղաքականության մշակումն ու իրականացումը։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, արհեստական բանականություն, կառավարության կառուցվածք, օրենքի նախագիծ
Նմանատիպ հոդվածներ
Բայրամովն անդրադարձել է Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի կառավարության ձևավորումը պայմանավորված է...
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ևս գրառում է արել Երևան ժամանելուց հետո
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գնահատել է Եվրոպական քաղաքական համայնքի առաջիկա գագաթնաժողովը, որին մաս...
ԵԽ նախագահը Երևան ժամանելուց հետո գրառում է արել
Հենց նոր ժամանեցի Երևան՝ կարևոր հանդիպումների համար։ Այս մասին գրել է ԵԽ նախագահ Անտոնիու Կոշտային:Վաղը Եվրոպան կհավաքվի...
Ովքեր են նստած Պուտինի կողքին շքերթի ժամանակ
Ռուսաստանի Դաշնության ղեկավարը Շքերթի ամբիոնում նստած է Բելառուսի և Ղազախստանի նախագահների կողքին: Ալեքսանդր Լուկաշենկոյ...