ԱԺ-ն ընդունեց նախագիծը. թմրամիջոց պահելու, արտադրելու, իրացնելու համար պատիժները կխստացվեն
65 կողմ, 0 դեմ, 8 ձեռնպահ ձայներով ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց թմրամիջոց պահելու, արտադրելու, իրացնելու պատիժները խստացնելու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի նախագիծը:
Ըստ նախագծի՝
«Խոշոր չափերով կամ տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով թմրամիջոց իրացնելու դեպքում կսահմանվի մինչև 10 տարվա պատիժ:
Առանձնապես խոշոր չափերով կամ անչափահասի ներգրավմամբ կամ անչափահասի՝ թմրամիջոց իրացնելու դեպքում կսահմանվի մինչև 15 տարվա պատիժ: Տելեգրամ ալիքի միջոցով թմրամիջոց իրացնելու համար կսահմանվի 5-10 տարվա պատիժ:
Անչափահասին թմրամիջոց վաճառելու համար կսահմանվի 8-15 տարվա պատիժ:
Սեփական օգտագործման համար թմրամիջոց աճեցնելու, արտադրելու, ձեռք բերելու կամ պահելու համար պատիժ-տուգանքը կսահմանվի 20-ապատիկի չափով, ազատազրկման ձևով պատիժը կսահմանվի 2 տարի ժամկետով:
Խոշոր չափերով կամ տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով թմրամիջոց ձեռք բերելու դեպքում պատիժ-տուգանքը կսահմանվի 20-ապատիկից մինչև 40-ապատիկը, ազատազրկման ձևով պատիժը 4 տարի ժամկետով:
Անչափահասի ներգրավմամբ կամ անչափահասի նկատմամբ, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ձեռք բերելու դեպքում ազատազրկման ձևով պատիժը կսահմանվի 3-6 տարի:
Սեփական օգտագործման համար մանր չափերով թմրամիջոց արտադրելու, պատրաստելու, ձեռք բերելու կամ պահելու համար տուգանքի ձևով պատիժը կկրկնապատկվի՝ 200-400 հազարի փոխարեն կսահմանվի 400-800 հազար դրամ: Նույն արարքը 1 տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում 400-800 հազար դրամ պատժի փոխարեն կսահմանվի 800 հազարից մինչև 1 մլն 600 հազար դրամ պատիժ:
Նմանատիպ հոդվածներ
Հանտավիրուսը տարածվում է. ինչ իրավիճակ է այս պահի դրությամբ
«Հոնդիուս» զբոսաշրջային նավի արդեն ութ ուղևորի մոտ հաստատվել է հանտավիրուս։ Ընդհանուր առմամբ նավում եղել է մոտ 150 մարդ։...
Քրեական հետապնդում 19-ամյա վարորդի նկատմամբ
ՀՀ դատախազությունը հանրային քրեական հետապնդում է սկսել 19-ամյա Վահրամ Մարկոսյանի նկատմամբ, ով Երևանում դիտավորյալ գերազա...
Հանտավիրուսի իրավիճակը Հայաստանում. մանրամասներ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ մայիսի 2-ին Միացյալ Թագավորության ազգային առողջապահական համակա...
Դատարանը որոշում կայացրեց 19-ամյա վարորդի վերաբերյալ
19-ամյա Վարդան Մարկոսյանի նկատմամբ, ում վարելու իրավունքը կասեցված էր, որպես խափանման միջոց է սահմանվել երկամսյա տնային...