Տեսեք, թե ում դեմ էինք մենք դուրս եկել. Ալիևի շոկային հայտարարությունը
Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ որքան էլ մեր նկատմամբ ճնշումներ գործադրվեին, ամեն ինչ ապարդյուն էր։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Թեև մեզ կանգնեցնել ցանկացողները բավականին շատ էին։ Նախ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, երկրներ, որոնք այն ժամանակ գլխավորում էին այն։ Նրանցից յուրաքանչյուրը սեփական պատճառներով ցանկանում էր կանգնեցնել մեզ։ 44 օրվա ընթացքում մեր նկատմամբ բազմիցս ճնշումներ են գործադրվել։ Դրանք սովորական երկրներ չեն, այլ միջուկային տերություններ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ։
Տեսեք, թե ում դեմ էինք մենք դուրս եկել։ Նրանցից յուրաքանչյուրն ամեն կերպ ջանում էր այդ օկուպացիան հավերժական դարձնել, այն որպես գործիք օգտագործել և, ի վերջո, թույլ չտալ ադրբեջանցի ժողովրդին հանգիստ շնչել։ Ոչ միայն նրանք, այլև այլ երկրներ չէին ցանկանում մեր հաղթանակը։ Նրանց առջև ուժեղ կամք դրսևորելը, նրանց երեսին հայտարարելը, որ մենք կմեռնենք, բայց չենք շեղվի մեր ճանապարհից, իհարկե, հսկայական կամք էր պահանջում։ Եվ դարձյալ, ինչպես 1993 թվականին, անհրաժեշտ էր ժողովրդի աջակցությունը։ Այդ աջակցությունը կար, և մեր ողջ ժողովուրդը համախմբվեց մեկ բռունցքի մեջ։ Հենց դա էր ինձ ուժ տալիս»,- նշել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։