ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ցույց կտանք զինատեսակներ, որոնք երբեք չենք ցուցադրել․ Պապիկյան
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը NEWS.am-ի հետ զրույցում անդրադարձել է վերջին ամիսների իրադարձությունները նախընտրական գործընթացների հետ կապելու միտումներին։
Վերջին շրջանում ցանկացած գործողություն, ըստ նախարարի, առնչվում է նախընտրական գործընթացների հետ։ Այսպես է Սուրեն Պապիկյանը պատասխանել հարցին, թե արդյոք մայիսի 28-ին ծրագրված զինտեխնիկայի շքերթը կազմակերպվում է նախընտրական քարոզարշավի նպատակով։ Նախարարը նշել է, որ եթե կատարված աշխատանքը նպաստում է նախընտրական որևէ գործընթացի, իրենք չեն պատրաստվում հրաժարվել իրենց արած գործից։
Պապիկյանի ձևակերպմամբ՝ սպասվող ռազմական տեխնիկայի շքերթը հանրությանը ներկայացվող հաշվետվություն է։ Նախարարը հայտնել է, որ ցուցադրվելու է այն սպառազինությունն ու տեխնիկան, որը գնվել է, սակայն նախկինում երբևէ չի ցուցադրվել։ Խոսքը վարչապետ Փաշինյանի պաշտոնավարման օրոք ձեռք բերված միջոցների մասին է, որոնց զգալի մասը վերաբերում է 2022-2025 թվականներին։
Բացի այդ, գերատեսչության ղեկավարը հերքել է լուրերը, թե միջոցառման համար դիմել են ռուսական 102-րդ ռազմաբազային։ Նա սուտ է որակել այդ տեղեկությունը՝ շեշտելով, որ ցուցադրվելու են բացառապես սեփական միջոցները՝ որպես հաշվետվություն հասարակությանը։
Նմանատիպ հոդվածներ
Բայրամովն անդրադարձել է Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի կառավարության ձևավորումը պայմանավորված է...
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ևս գրառում է արել Երևան ժամանելուց հետո
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գնահատել է Եվրոպական քաղաքական համայնքի առաջիկա գագաթնաժողովը, որին մաս...
ԵԽ նախագահը Երևան ժամանելուց հետո գրառում է արել
Հենց նոր ժամանեցի Երևան՝ կարևոր հանդիպումների համար։ Այս մասին գրել է ԵԽ նախագահ Անտոնիու Կոշտային:Վաղը Եվրոպան կհավաքվի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե կարծում են, որ Արցախն իրենցը չէր, ապա դրա մեջ կա ճշմարտություն. Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում մեկնաբանել է գործող իշխանության դիրքորոշումն ու վարած քաղաքականությ...