ՏԵՍԱՆՅՈՒԹ. Միրզոյանն արձագանքել է Պուտինին. Երբ պահը գա, կորոշենք
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մեկնաբանել է ՌԴ նախագահի հայտարարությունը Հայաստանի՝ ԵԱՏՄ-ում մնալու կամ ԵՄ գնալու ընտրության վերաբերյալ։
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին, անդրադարձել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կոշտ հայտարարություններին։ ՌԴ նախագահը նշել էր, որ Հայաստանը պետք է կողմնորոշվի՝ մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ քաղաքակիրթ ձևով «ապահարզան» պահանջել և շարժվել դեպի Եվրոպական միություն։ Միրզոյանը նշել է, որ նախընտրական քարոզարշավի պատճառով ոչ բոլոր հայտարարություններին են հասցնում հետևել, սակայն հավելել է. «Բայց կոնկրետ այդ դրվագը, որ նշեցիք, մենք էլ ենք միշտ ասել՝ երբ գա պահը, որ Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵԱՏՄ–ի և ԵՄ–ի միջև, հասկանալիորեն կկատարենք»։
Նախարարի խոսքով՝ այդտեղ որևէ նորություն չկա, և ներկայում Հայաստանը շարունակում է իր գործունեությունը որպես ԵԱՏՄ անդամ։ Նա միաժամանակ շեշտել է, որ գաղտնիք չէ ՀՀ ժողովրդի եվրոպական հավակնությունների առկայությունը։ «Երբ որոշելու պահը գա, կորոշենք»,– եզրափակել է Միրզոյանը։
Նմանատիպ հոդվածներ
Բայրամովն անդրադարձել է Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի կառավարության ձևավորումը պայմանավորված է...
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ևս գրառում է արել Երևան ժամանելուց հետո
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գնահատել է Եվրոպական քաղաքական համայնքի առաջիկա գագաթնաժողովը, որին մաս...
ԵԽ նախագահը Երևան ժամանելուց հետո գրառում է արել
Հենց նոր ժամանեցի Երևան՝ կարևոր հանդիպումների համար։ Այս մասին գրել է ԵԽ նախագահ Անտոնիու Կոշտային: Վաղը Եվրոպան կհավաքվ...
Ովքեր են նստած Պուտինի կողքին շքերթի ժամանակ
Ռուսաստանի Դաշնության ղեկավարը Շքերթի ամբիոնում նստած է Բելառուսի և Ղազախստանի նախագահների կողքին: Ալեքսանդր Լուկաշենկոյ...