ԳԹԿ-ն արձագանքել է դիմորդների բողոքներին
Բազմաթիվ դիմորդներ դժվարանում են մուտք գործել Գնահատման և թեստավորման կենտրոնի dimord.am կայքէջ՝ ընդունելության դիմում-հայտերը լրացնելու նպատակով։
Բուհերի ընդունելության քննությունների երկրորդ փուլի հայտագրման գործընթացում խնդիրներ են առաջացել, ինչի վերաբերյալ քաղաքացիներն իրենց դժգոհությունն են հայտնել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ֆեյսբուքյան էջում։ Ըստ դիմորդների՝ թեև վերջնաժամկետը մայիսի 10-ի ժամը 18:00-ն է, համակարգը փակվել է դեռևս մայիսի 9-ի լույս 10-ի գիշերը։
Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պարզաբանել է, որ խափանման պատճառը չափազանց մեծ ծանրաբեռնվածությունն է։ Ըստ նրա՝ դիմորդները հաճախ սպասում են մինչև վերջին օրը՝ հետևելով այլ դիմորդների թվին և մասնագիտական կողմնորոշման համար գնահատելով իրենց հնարավորությունները, ինչի հետևանքով համակարգը չի դիմանում ճնշմանը։
ԳԹԿ-ից վստահեցնում են, որ հայտագրվել ցանկացող բոլոր դիմորդներին կտրվի համապատասխան հնարավորություն, և որևէ մեկը դուրս չի մնա գործընթացից։ Գրիգորյանը հավելել է, որ հնարավոր է լինի լրացուցիչ հայտարարություն, սակայն խուճապի հիմքեր չկան։ Այս պահին կայքը գործում է ծանրաբեռնված ռեժիմով, և խորհուրդ է տրվում գրանցվելու անհաջող փորձի դեպքում կրկին փորձել։
Նմանատիպ հոդվածներ
Քրեական հետապնդում 19-ամյա վարորդի նկատմամբ
ՀՀ դատախազությունը հանրային քրեական հետապնդում է սկսել 19-ամյա Վահրամ Մարկոսյանի նկատմամբ, ով Երևանում դիտավորյալ գերազա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանի Կենդանաբանական այգու փոխտնօրենը՝ այսօրվա միջադեպի մասին
Զեբրերը տեղում են, իրենց լավ են խնամում, փախնելու կարիք չունեն: Այս մասին News-ի հետ զրույցում հայտնել է Կենդանաբանական...
ԿԲ-ի պարզաբանումը 500 դրամանոցների հետ կապված
2025 թ. ապրիլի 28-ին Կենտրոնական բանկը հայտարարել էր, որ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշման համաձայն՝ 2026 թ. ապրիլի 1...
Վարորդական իրավունքի քննությունների կարգում նախատեսվում են փոփոխություններ
Ներքին գործերի նախարարությունը ներկայացրել է Կառավարության որոշման փոփոխությունների նախագիծ, որով նախատեսվում է վարորդակ...