Զելենսկին արձագանքել է Պուտինի` Մոսկվա մեկնելու հրավերին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է հանդիպել Կրեմլի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ ցանկացած վայրում, բացի Մոսկվայից։ Ինչպես հաղորդում է RBC-Ukraine-ն, այս մասին ուղիղ եթերում հայտարարել է նախագահի աշխատակազմի խորհրդական Սերգեյ Լեշչենկոն։
«Վլադիմիր Զելենսկին պատրաստ է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ ցանկացած վայրում, բացի Մոսկվայից։ Որովհետև Մոսկվան ագրեսոր երկրի մայրաքաղաքն է։ Բանակցությունների այս ձևաչափը անհնար է», - ասել է Լեշչենկոն։
Հարկ է նշել, որ սա, ըստ էության, պատասխան էր ռուսական կողմին, քանի որ Պուտինի օգնական Յուրի Ուշակովն այսօր ավելի վաղ հայտարարել էր, որ եթե Զելենսկին ցանկանում է հանդիպում, ապա պետք է գնա Մոսկվա: Ուշակովի խոսքով՝ Պուտինը պատրաստ է հանդիպման, և նման հանդիպում կկազմակերպվի:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական պատվիրակությունը «Զվարթնոց» օդանավակայանում է
Ադրբեջանական պատվիրակությունն արդեն «Զվարթնոց» օդանավակայանում է ու պատրաստվում է մեկնել Հայաստանից․ հայտնում է Aysor.am...
Բրիտանական կործանիչները խոցել են ռուսական ԱԹՍ-ներ. իրավիճակի սրում
Հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր առաջին անգամ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի Eurofighter Typhoon FGR4 կոր...
Ուժգին պայթյուն` Իրանում. հետաքննություն է ընթանում
Իրանի հարավում գտնվող Բանդար Աբբասում ուշ երեկոյան տեղի բնակիչները հայտնել են հզոր պայթյունների նմանվող ձայների մասին, ս...
Նիկոլ Փաշինյանը գրառում է արել. նա չի մեկնի Մոսկվա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել, ըստ որի` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մայիսի 8–ի եւ 9–ի քարոզարշա...