ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եռագլուխը ինքն է, Ալիևը և Էրդողանը. Քոչարյան
Հաղթանակի օրվա առիթով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և «Հայաստան» դաշինքի անդամները հարգանքի տուրք են մատուցել «Եռաբլուր» պանթեոնում։
Մայիսի 9-ին «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը դաշինքի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Նրանք ծաղիկներ են խոնարհել հայրենիքի համար կյանքը զոհաբերածների գերեզմաններին։
Լրագրողների հետ զրույցում երկրորդ նախագահը նշել է. «Ամենից լավ իրենց հիշատակը պահելը իրենց գործին հավատարիմ լինելն է։ Սա է, որ բացակայում է իշխանավորների մոտ, և սրա վերջը իսկապես, պետք է տալ»։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որով ընդդիմությանն անվանել էր պատերազմի եռագլուխ կուսակցություն, Քոչարյանն արձագանքել է. «Մենք արդեն ասել ենք, որ եռագլուխը ինքն է, Ալիևը և Էրդողանը»։
Նմանատիպ հոդվածներ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ևս գրառում է արել Երևան ժամանելուց հետո
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գնահատել է Եվրոպական քաղաքական համայնքի առաջիկա գագաթնաժողովը, որին մաս...
ԵԽ նախագահը Երևան ժամանելուց հետո գրառում է արել
Հենց նոր ժամանեցի Երևան՝ կարևոր հանդիպումների համար։ Այս մասին գրել է ԵԽ նախագահ Անտոնիու Կոշտային:Վաղը Եվրոպան կհավաքվի...
Մակրոնը պարզաբանում է՝ ինչու կինը Հայաստան չի եկել նրա հետ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը NEWS.am–ի հետ զրույցում պարզաբանել է, թե ինչու կինը Հայաստան չի եկել։«Բրիջիթն այլ հան...
Հերթական համայնքների խոշորացում. նախագիծ
Ազգային ժողովի առաջին ընթերցմամբ քննարկվեց վարչատարածքային բաժանման մասին օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ...