Պուտինը` պատերազմը ավարտելու մասին. նա որոշ երկրների ուղերձ է հղել
Ռուսաստանի Կարմիր հրապարակում տեղի է ունեցել Երկրորդ Համաշխարային պատերազմում հաղթանակին նվիրված շքերթը, որին մասնակցել են նաև հյուսիսկորեացի զինվորականներ:
Միջոցառմանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ներկա են եղել Բելառուսի,Ղազախստանի, Ուզբեկստանի ղեկավարները և այլ պաշտոնյաներ: Իր ելույթում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանը կավարտի պատերազմը` հաղթելով Ուկրաինային: Նրա խոսքով՝ Ռուսաստանի դեմ կռվում է ոչ միայն Ուկրաինան, այլև ամբողջ ՆԱՏՕ-ն: Պուտինը շնորհակալություն է հայտնել մարտական գործողության մասնակիցներին:
ՌԴ նախագահը նաև հանդիպել է Սլովակիայի վարչապետի հետ, որը, սակայն, շքերթին ներկա չի եղել: Ռոբերտ Ֆիցոն եվրոպական միակ առաջնորդն է, որը մայիսի 9-ին Մոսկվայում է։
Ավելի վաղ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Ֆիցոն մտադիր է Պուտինին փոխանցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու ուղերձը:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական պատվիրակությունը «Զվարթնոց» օդանավակայանում է
Ադրբեջանական պատվիրակությունն արդեն «Զվարթնոց» օդանավակայանում է ու պատրաստվում է մեկնել Հայաստանից․ հայտնում է Aysor.am...
Բրիտանական կործանիչները խոցել են ռուսական ԱԹՍ-ներ. իրավիճակի սրում
Հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր առաջին անգամ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի Eurofighter Typhoon FGR4 կոր...
Նիկոլ Փաշինյանը գրառում է արել. նա չի մեկնի Մոսկվա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել, ըստ որի` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մայիսի 8–ի եւ 9–ի քարոզարշա...
Ուժգին պայթյուն` Իրանում. հետաքննություն է ընթանում
Իրանի հարավում գտնվող Բանդար Աբբասում ուշ երեկոյան տեղի բնակիչները հայտնել են հզոր պայթյունների նմանվող ձայների մասին, ս...