Պետեր Մագյարը պաշտոնապես դարձավ Հունգարիայի վարչապետ
Հունգարիայի նորընտիր Պետական ժողովի առաջին նիստում «Տիսա» կուսակցության առաջնորդ Պետեր Մագյարն ընտրվել է երկրի վարչապետ։
Խորհրդարանում կայացած քվեարկության ժամանակ Մագյարի թեկնածությանը կողմ է արտահայտվել 140 պատգամավոր, դեմ են քվեարկել 54-ը, իսկ մեկը ձեռնպահ է մնացել։ Ազգային հեռուստաընկերության ուղիղ եթերում արդյունքների հրապարակումից հետո նա պաշտոնապես երդում է տվել և ստանձնել կառավարության ղեկավարի լիազորությունները։ Այս պաշտոնում նա փոխարինում է Վիկտոր Օրբանին։
Վերջինս իր «ՖԻԴԵՍ – Հունգարիայի քաղաքացիական միություն» կուսակցության հետ միասին 16 տարվա անընդմեջ կառավարումից հետո անցնում է ընդդիմադիր դաշտ։
Նմանատիպ հոդվածներ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ևս գրառում է արել Երևան ժամանելուց հետո
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գնահատել է Եվրոպական քաղաքական համայնքի առաջիկա գագաթնաժողովը, որին մաս...
ԵԽ նախագահը Երևան ժամանելուց հետո գրառում է արել
Հենց նոր ժամանեցի Երևան՝ կարևոր հանդիպումների համար։ Այս մասին գրել է ԵԽ նախագահ Անտոնիու Կոշտային:Վաղը Եվրոպան կհավաքվի...
Ովքեր են նստած Պուտինի կողքին շքերթի ժամանակ
Ռուսաստանի Դաշնության ղեկավարը Շքերթի ամբիոնում նստած է Բելառուսի և Ղազախստանի նախագահների կողքին: Ալեքսանդր Լուկաշենկոյ...
Պեսկովի նախազգուշացումը՝ Գերմանիային
Գերմանիան չափազանց վտանգավոր ուղի է բռնում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Բեռլ...