Մեղրին դրա սիրտն ու հոգին է. Փաշինյան
Մեղրի կատարած այցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքն անվանել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի սիրտն ու հոգին։
Մայիսի 9-ին տեղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ կառավարության ղեկավարը հետաքրքրվել է վերջին 9 ամիսներին Մեղրիում անշարժ գույքի գների փոփոխությամբ։ Համայնքի ղեկավարը, արձագանքելով հարցին, հայտնել է, որ այդ ընթացքում գները կրկնապատկվել են։
Վարչապետի խոսքով՝ սա վկայում է այն մասին, որ Մեղրին ոչ միայն հավատում է խաղաղությանը, այլև հենց ինքը «Խաղաղության խաչմերուկ» է։
«Եվ ես եկել եմ ձեզ-մեզ շնորհավորեմ բոլորիս այդ առիթով, որովհետև եթե Մեղրին «Խաղաղության խաչմերուկ» է, ուրեմն Հայաստանի Հանրապետությունն է «Խաղաղության խաչմերուկ»։ Ուրեմն՝ Հայաստանի Հանրապետությունը բարեկեցության խաչմերուկ է։ Հայաստանի Հանրապետությունը ազատության, բարեկեցության, աշխատանքի խաչմերուկ է»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Նա նաև համոզմունք է հայտնել, որ Մեղրիի ձգողականությունն էլ ավելի է մեծանալու։ Գործադիրի ղեկավարը վստահություն է հայտնել, որ մինչև տարեվերջ երկաթուղու կառուցման ուղղությամբ կձեռնարկվեն կոնկրետ քայլեր, ինչը կհանգեցնի համայնքում բազմաթիվ նոր աշխատատեղերի ստեղծմանը։
Նմանատիպ հոդվածներ
Քրեական հետապնդում 19-ամյա վարորդի նկատմամբ
ՀՀ դատախազությունը հանրային քրեական հետապնդում է սկսել 19-ամյա Վահրամ Մարկոսյանի նկատմամբ, ով Երևանում դիտավորյալ գերազա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանի Կենդանաբանական այգու փոխտնօրենը՝ այսօրվա միջադեպի մասին
Զեբրերը տեղում են, իրենց լավ են խնամում, փախնելու կարիք չունեն: Այս մասին News-ի հետ զրույցում հայտնել է Կենդանաբա...
ԿԲ-ի պարզաբանումը 500 դրամանոցների հետ կապված
2025 թ. ապրիլի 28-ին Կենտրոնական բանկը հայտարարել էր, որ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշման համաձայն՝ 2026 թ. ապրիլի 1...
Վարորդական իրավունքի քննությունների կարգում նախատեսվում են փոփոխություններ
Ներքին գործերի նախարարությունը ներկայացրել է Կառավարության որոշման փոփոխությունների նախագիծ, որով նախատեսվում է վարորդակ...