Հայ անունն ու հաղթանակը պետք է կրկին կապվեն. Նարեկ Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի համոզմամբ՝ ապագայում հայ անունն ու հաղթանակը պետք է մշտապես ուղեկցեն միմյանց։
Նարեկ Կարապետյանը նշել է, որ եռատոնի խորհուրդը, որն այսօրվա պարտությունների հետևանքով ափսոսանքի օր է դարձել, պետք է վերականգնվի ազգի մեջ որպես հաղթանակի զգացողություն։ Ըստ նրա՝ փորձ է արվում հեռացնել հայ և հաղթանակ բառերն իրարից ու մարդկանց ներշնչել, թե հաջողություններն անհնար են, մինչդեռ ապագա հաղթանակները պետք է լինեն աշխատանքային։
Կարապետյանի պնդմամբ՝ հենց բարեկեցությունն է այն հաղթանակը, որով կամրագրվի մեր դերը տարածաշրջանում։ Նա հավելել է, որ լավ ապրելն ու սփյուռքահայերի վերադարձը Հայաստան կլինի այն հաղթանակը, որը կապացուցի բոլորին հաղթելու կարողությունը, և հենց այդ ուղով պետք է շարժվել։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները նաև այցելել են Հաղթանակի զբոսայգի՝ հարգելու նահատակների հիշատակը։
Նմանատիպ հոդվածներ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ևս գրառում է արել Երևան ժամանելուց հետո
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գնահատել է Եվրոպական քաղաքական համայնքի առաջիկա գագաթնաժողովը, որին մաս...
ԵԽ նախագահը Երևան ժամանելուց հետո գրառում է արել
Հենց նոր ժամանեցի Երևան՝ կարևոր հանդիպումների համար։ Այս մասին գրել է ԵԽ նախագահ Անտոնիու Կոշտային:Վաղը Եվրոպան կհավաքվի...
Մակրոնը պարզաբանում է՝ ինչու կինը Հայաստան չի եկել նրա հետ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը NEWS.am–ի հետ զրույցում պարզաբանել է, թե ինչու կինը Հայաստան չի եկել։«Բրիջիթն այլ հան...
Հերթական համայնքների խոշորացում. նախագիծ
Ազգային ժողովի առաջին ընթերցմամբ քննարկվեց վարչատարածքային բաժանման մասին օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ...