Չհիմնավորված. Ռուսաստանից մեկնաբանել են Թրամփի հայտարարությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավատում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև զինադադարի ռեժիմի երկարաձգմանը, սակայն դա կախված է ոչ միայն իրենից, լրագրողների հետ զրույցում նշել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Թրամփն ավելի վաղ կողմ էր արտահայտվել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև զինադադարի զգալի երկարաձգմանը՝ հայտարարելով կրակի դադարեցման ռեժիմը նախապես հայտարարված մայիսի 9-ից 11-ն ընկած ժամանակահատվածից դուրս ընդլայնելու անհրաժեշտության մասին։
«Մարդը հույս ունի, թերևս հավատում է, ինչու ոչ։ Նպաստում է դրան։ Բայց դա (զինադադարի երկարաձգումը - խմբ․) կախված է արդեն ոչ միայն իրենից, այլև մյուս երկու կողմերից»,- ասել է Ուշակովը։
Ճշտող հարցին՝ արդյոք զինադադարի երկարաձգման վերաբերյալ Թրամփի հույսը չհիմնավորված է, ռուսական առաջնորդի օգնականը դրական պատասխան է տվել։
«Չհիմնավորված, ես կասեի»,- նշել է Ուշակովը։
Նմանատիպ հոդվածներ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ևս գրառում է արել Երևան ժամանելուց հետո
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գնահատել է Եվրոպական քաղաքական համայնքի առաջիկա գագաթնաժողովը, որին մաս...
ԵԽ նախագահը Երևան ժամանելուց հետո գրառում է արել
Հենց նոր ժամանեցի Երևան՝ կարևոր հանդիպումների համար։ Այս մասին գրել է ԵԽ նախագահ Անտոնիու Կոշտային: Վաղը Եվրոպան կհավաքվ...
Ովքեր են նստած Պուտինի կողքին շքերթի ժամանակ
Ռուսաստանի Դաշնության ղեկավարը Շքերթի ամբիոնում նստած է Բելառուսի և Ղազախստանի նախագահների կողքին: Ալեքսանդր Լուկաշենկոյ...
Պեսկովի նախազգուշացումը՝ Գերմանիային
Գերմանիան չափազանց վտանգավոր ուղի է բռնում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Բեռլ...