Զելենսկին հաստատել է եռօրյա հրադադարը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է մայիսի 9-ից 11-ը հրադադար հաստատելու և «1000-ը 1000-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում իրականացնելու շուրջ ձեռք բերված համաձայնության մասին։
Ուկրաինայի նախագահը նշել է, որ վերջին օրերին բազմաթիվ դիմումներ ու ազդանշաններ են ստացվել Մոսկվայում նախատեսված ծրագրերի վերաբերյալ՝ կապված ուկրաինական հեռահար պատժամիջոցների հետ։
Ըստ նրա՝ գործողությունների համաչափության սկզբունքը հստակ հասցվել է ռուսական կողմին։ Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինայի դիրքորոշման հարցում վճռորոշ է եղել հումանիտար խնդրի՝ ռազմագերիների ազատ արձակման լուծումը։ Նա շեշտել է, որ Կարմիր հրապարակն իրենց համար պակաս կարևոր է, քան ուկրաինացի գերիների կյանքը, որոնց հնարավոր է տուն վերադարձնել։
Ամերիկյան կողմի միջնորդությամբ ընթացող բանակցությունների արդյունքում ստացվել է Ռուսաստանի համաձայնությունը՝ «1000-ը 1000-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում կատարելու վերաբերյալ։ Միաժամանակ, մայիսի 9-ին, 10-ին և 11-ին պետք է հաստատվի հրադադարի ռեժիմ։ Նախագահը հանձնարարել է թիմին օպերատիվորեն նախապատրաստել փոխանակման գործընթացը։ Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահին և նրա թիմին դիվանագիտական մասնակցության համար՝ հավելելով, որ ակնկալում են Միացյալ Նահանգների աջակցությունը ռուսական կողմից պայմանավորվածությունների կատարումն ապահովելու հարցում։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական պատվիրակությունը «Զվարթնոց» օդանավակայանում է
Ադրբեջանական պատվիրակությունն արդեն «Զվարթնոց» օդանավակայանում է ու պատրաստվում է մեկնել Հայաստանից․ հայտնում է Aysor.am...
Բրիտանական կործանիչները խոցել են ռուսական ԱԹՍ-ներ. իրավիճակի սրում
Հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր առաջին անգամ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի Eurofighter Typhoon FGR4 կոր...
Ուժգին պայթյուն` Իրանում. հետաքննություն է ընթանում
Իրանի հարավում գտնվող Բանդար Աբբասում ուշ երեկոյան տեղի բնակիչները հայտնել են հզոր պայթյունների նմանվող ձայների մասին, ս...
Նիկոլ Փաշինյանը գրառում է արել. նա չի մեկնի Մոսկվա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել, ըստ որի`«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մայիսի 8–ի եւ 9–ի քարոզարշավ...