Վտանգավոր վիրուսի բռնկում ունեցող նավի ուղևորներին դեռ փնտրում են
Կալիֆոռնիայի իշխանությունները փնտրում են MV Hondius զբոսանավի ավելի քան երկու տասնյակ ուղևորների, որտեղ արձանագրվել է հանտավիրուսի բռնկում։ Նշված անձինք ափ են դուրս եկել և դեռևս չեն ներկայացել առողջապահական մարմիններին։ Այս տեղեկությունը, հղում անելով իր աղբյուրներին, տարածել է The New York Post-ը (NYP)։
Նահանգային իշխանությունների փոխանցմամբ՝ զբոսանավում եղել են Կալիֆոռնիայի բնակիչներ։ Այն ճամփորդները, որոնց տվյալներն արդեն հայտնի են, գտնվում են բժշկական վերահսկողության ներքո, և նրանց մոտ հիվանդության նշաններ չեն հայտնաբերվել։
MV Hondius լայների վրա գրանցվել է մահվան երեք դեպք․ մահացածները Գերմանիայի մեկ քաղաքացի են և ամուսնական զույգ՝ Նիդերլանդներից։ Կա վարկած, որ վերջիններս վարակվել են նախքան ուղևորությունը սկսելը։ Ընդհանուր առմամբ նավում գտնվել է 147 անձ, որոնցից 88-ը ուղևորներ են, իսկ 59-ը՝ անձնակազմի անդամներ։ Ըստ թարմ տվյալներիզբոսանավի վրա առկա է վարակման ութ դեպք։
Նմանատիպ հոդվածներ
Վեդիի աղմկահարույց դեպքով մեղադրյալը թույն է խմել
Լրագրող Սյուզի Բադոյանը հայտնել էր, որ Վեդիում դեռահաս քույրերի հանդեպ սեռական բռնության դեպքով մեղադրյալ տղամարդկանցից...
Բարի գալուստ, Գալկին. Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ինսթագրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել ռուս հոմորիստ Մաքսիմ Գալկինի հետ` գրելով. «Բար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տղամարդը փորձում է նետվել Կիևյան կամուրջից
Auroranews-ը ահազանգ է ստացել, որ տղամարդը փորձում է նետվել Կիևյան կամուրջից: Խմբագրության ահազանգով փրկարարները ժամանել...
«Վայլդբերիս»-ի խնդրի հետևում կանգնած է 2 ընդդիմադիր ուժ. Պապոյան
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, կրկին անդրադառնալով «Վայլդբերիս»-ի հետ կապված խնդրին, ֆեյսբուքյան իր էջում գրել է...