Վեդիում ձերբակալվել է երեխաների հորեղբայրը. մանրամասներ
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը տեղեկացնում է, որ սեռական բռնության ենթարկված 15 և 17 տարեկան աղջիկների հորեղբայրը գտնվում է Երևանի ձերբակալվածների պահման վայրում։
Տղամարդուն վերաբերող գործն անցնում է երկու դրվագով, որոնցից մեկը կապված է Վեդու բաժնի ոստիկանին հարվածելու հետ։ Այդ գործը գտնվում է Մասիսի քննչական կոմիտեի վարույթում։ Ռուբեն Մելիքյանը նշում է, որ ՁՊՎ-ից քննչական ուղեկցումն իրականացնում են հենց Վեդու բաժնի ծառայողները, որոնց գործընկերոջը հարվածելու համար էլ տղամարդը ձերբակալված է։ Փաստաբանը սա որակում է որպես «համակարգային բառդակ»։
Մյուս դրվագը վերաբերում է եղբոր դուստրերին սեռական բռնության ենթարկած անձանցից մեկին մարմնական վնասվածք հասցնելուն՝ ըստ տեղեկությունների՝ դանակահարելուն։ Աղջիկների օրինական ներկայացուցիչ, փաստաբան Վարդուհի Էլբակյանն ավելի վաղ հայտարարել էր, որ հորեղբոր գործողության պատճառը իրավապահների անգործությունն էր, ինչի հետևանքով նա որոշել է ինքնադատաստան տեսնել։ Ըստ փաստաբանի՝ հորեղբոր և ոստիկանի միջև բախումը տեղի է ունեցել ոստիկանության բաժնում՝ հեռախոսազրույցի ընթացքում հնչած սպառնալիքներից ու վիրավորանքներից հետո։
Նմանատիպ հոդվածներ
Քրեական հետապնդում 19-ամյա վարորդի նկատմամբ
ՀՀ դատախազությունը հանրային քրեական հետապնդում է սկսել 19-ամյա Վահրամ Մարկոսյանի նկատմամբ, ով Երևանում դիտավորյալ գերազա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանի Կենդանաբանական այգու փոխտնօրենը՝ այսօրվա միջադեպի մասին
Զեբրերը տեղում են, իրենց լավ են խնամում, փախնելու կարիք չունեն: Այս մասին News-ի հետ զրույցում հայտնել է Կենդանաբա...
ԿԲ-ի պարզաբանումը 500 դրամանոցների հետ կապված
2025 թ. ապրիլի 28-ին Կենտրոնական բանկը հայտարարել էր, որ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշման համաձայն՝ 2026 թ. ապրիլի 1...
Վարորդական իրավունքի քննությունների կարգում նախատեսվում են փոփոխություններ
Ներքին գործերի նախարարությունը ներկայացրել է Կառավարության որոշման փոփոխությունների նախագիծ, որով նախատեսվում է վարորդակ...
