Պուտինի շնորհավորական ուղերձը` Հայաստանին
Ռուսաստանի նախագահը Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 81-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհավորել է մի շարք պետությունների առաջնորդներին և ժողովուրդներին:
Կրեմլի փոխանցմամբ՝ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձներ է հասցեագրել Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Աբխազիայի և Հարավային Օսիայի ղեկավարներին: Ռուսաստանի առաջնորդը շնորհավորանքներ է հղել նաև Մոլդովայի և Վրաստանի ժողովուրդներին:
ՌԴ նախագահը շեշտել է, որ այս օրը հարգանքի ու երախտագիտության տուրք է մատուցվում հայրերին ու պապերին, ովքեր ռազմաճակատում և թիկունքում համատեղ ուժերով, բազում զրկանքների ու զոհողությունների գնով կերտել են նացիստական զավթիչների դեմ տարած երկար սպասված Հաղթանակը:
Օտարերկրյա պետությունների ղեկավարներին և քաղաքացիներին ուղղված ուղերձներում Ռուսաստանի նախագահը սրտանց շնորհավորել է Հայրենական մեծ պատերազմի վետերաններին ու թիկունքի աշխատավորներին՝ հայտնելով անկեղծ երախտագիտություն և մաղթելով նրանց քաջառողջություն, երկարակեցություն ու ոգու տոկունություն:
Վրաստանի և Մոլդովայի ժողովուրդներին ուղղված դիմումներում Պուտինը կոչ է արել վառ պահել պատերազմի դաժան տարիների հիշատակը և սերունդներին ավանդել ժողովուրդներին միավորող բարեկամության ու փոխօգնության բարի ավանդույթները:
Նմանատիպ հոդվածներ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ևս գրառում է արել Երևան ժամանելուց հետո
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գնահատել է Եվրոպական քաղաքական համայնքի առաջիկա գագաթնաժողովը, որին մաս...
ԵԽ նախագահը Երևան ժամանելուց հետո գրառում է արել
Հենց նոր ժամանեցի Երևան՝ կարևոր հանդիպումների համար։ Այս մասին գրել է ԵԽ նախագահ Անտոնիու Կոշտային:Վաղը Եվրոպան կհավաքվի...
Մակրոնը պարզաբանում է՝ ինչու կինը Հայաստան չի եկել նրա հետ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը NEWS.am–ի հետ զրույցում պարզաբանել է, թե ինչու կինը Հայաստան չի եկել։«Բրիջիթն այլ հան...
Անշուշտ պատրաստ ենք դրան. Զախարովա
Մարիա Զախարովան հայտնել է, որ եվրոպական երկրներում ռուս դիվանագիտական ներկայացուցիչները պատրաստ են մայիսի 9-ին սպասվող հ...