Փաշինյանը` առողջապահության ապահովագրության չեղարկման լուրերի մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքել է այն խոսակցությունները, թե հունիսին նախատեսված խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո առողջության համընդհանուր ապահովագրությունը կչեղարկվի։ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավի ժամանակ քաղաքացիների հետ հանդիպմանը վարչապետը նշել է:
«Չհավատա՛ք նրանց, ովքեր ասում են, թե ընտրություններից հետո առողջության ապահովագրությունը չեղարկվելու է։ Դա բացառված է»։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն իր հերթին հավաստիացրել է, որ համակարգը ոչ միայն շարունակելու է գործել, այլև ընդլայնվելու է շահառուների նոր խմբերով։ Նախարարի խոսքով՝ առաջիկա երկու տարվա ընթացքում ապահովագրական համակարգում կներառվի երկրի ողջ բնակչությունը։ Նա նաև տեղեկացրել է, որ հաջորդ տարվա հունվարի 1-ից, անկախ վաստակած աշխատավարձի չափից, ապահովագրությանը կմիանան բոլոր աշխատող քաղաքացիները։
Հայաստանում առողջության համընդհանուր ապահովագրության ներդրումը մեկնարկել է 2026 թվականի հունվարի 1-ից՝ փուլային սկզբունքով։ Առաջին փուլի շրջանակում շահառու են դարձել 200 հազար դրամ և ավելի բարձր աշխատավարձ ստացողները, մինչև 18 տարեկան երեխաները, 65 տարեկանից բարձր թոշակառուները, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձինք։
Նմանատիպ հոդվածներ
Քրեական հետապնդում 19-ամյա վարորդի նկատմամբ
ՀՀ դատախազությունը հանրային քրեական հետապնդում է սկսել 19-ամյա Վահրամ Մարկոսյանի նկատմամբ, ով Երևանում դիտավորյալ գերազա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանի Կենդանաբանական այգու փոխտնօրենը՝ այսօրվա միջադեպի մասին
Զեբրերը տեղում են, իրենց լավ են խնամում, փախնելու կարիք չունեն: Այս մասին News-ի հետ զրույցում հայտնել է Կենդանաբանական...
ԿԲ-ի պարզաբանումը 500 դրամանոցների հետ կապված
2025 թ. ապրիլի 28-ին Կենտրոնական բանկը հայտարարել էր, որ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշման համաձայն՝ 2026 թ. ապրիլի 1...
Վարորդական իրավունքի քննությունների կարգում նախատեսվում են փոփոխություններ
Ներքին գործերի նախարարությունը ներկայացրել է Կառավարության որոշման փոփոխությունների նախագիծ, որով նախատեսվում է վարորդակ...