Իրանցիները երբեք չեն խոնարհվում ճնշման առաջ. Արաղչի
Իրանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն դիվանագիտական լուծումների փոխարեն մշտապես նախապատվությունը տալիս է անխոհեմ ռազմական գործողություններին։
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ ամեն անգամ, երբ հնարավոր է լինում հասնել դիվանագիտական հանգուցալուծման, Միացյալ Նահանգներն ընտրում է ռազմական արկածախնդրության ճանապարհը։ Նախարարը հարցադրում է արել՝ արդյո՞ք սա ճնշում գործադրելու կոպիտ մարտավարություն է, թե՞ «սպոյլերի» գործողությունների հետևանք, որոնք ԱՄՆ նախագահին կրկին ներքաշում են հերթական ճահճի մեջ։
Իրանի ԱԳ նախարարը շեշտել է, որ անկախ պատճառներից, վերջնարդյունքն անփոփոխ է. «իրանցիները երբեք չեն խոնարհվում ճնշման առաջ»։
Նմանատիպ հոդվածներ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ևս գրառում է արել Երևան ժամանելուց հետո
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գնահատել է Եվրոպական քաղաքական համայնքի առաջիկա գագաթնաժողովը, որին մաս...
ԵԽ նախագահը Երևան ժամանելուց հետո գրառում է արել
Հենց նոր ժամանեցի Երևան՝ կարևոր հանդիպումների համար։ Այս մասին գրել է ԵԽ նախագահ Անտոնիու Կոշտային: Վաղը Եվրոպան կհավաքվ...
Մակրոնը պարզաբանում է՝ ինչու կինը Հայաստան չի եկել նրա հետ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը NEWS.am–ի հետ զրույցում պարզաբանել է, թե ինչու կինը Հայաստան չի եկել։ «Բրիջիթն այլ հա...
Անշուշտ պատրաստ ենք դրան. Զախարովա
Մարիա Զախարովան հայտնել է, որ եվրոպական երկրներում ռուս դիվանագիտական ներկայացուցիչները պատրաստ են մայիսի 9-ին սպասվող հ...