ՀՀ ԱԳՆ-ն` ՌԴ-ում Հայաստանի դեսպանի կանչվելու մասին
Պաշտոնական Երևանը դեռեւս չի անդրադառնում ռուսական լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությանը, որ ՌԴ-ում Հայաստանի դեսպանը կանչվել է երկրի արտգործնախարարություն: «Եթե անդրադարձ լինի, կտեղեկացնենք»,- NEWS.am-ին հայտնել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ ռուսական լրատվամիջոցների՝ Մոսկվայում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանինմայիսի 7-ին, կանչել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն։ Դիվանագետին հայտնել են, որ հանրապետությունում Զելենսկուն «հարթակ» տրամադրելը՝ Ռուսաստանի հասցեին նրա կողմից ահաբեկչական սպառնալիքներ հնչեցնելու համար, կտրականապես անընդունելի է։
Բացի այդ, երեկ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հերթական իր ճեպազրույցի ժամանակ նշել էր. «Երևանը խախտել է Ռուսաստանի դեմ քայլեր չձեռնարկելու խոստումը։ Հայաստանի իշխանությունների ներկայիս արտաքին քաղաքական կուրսը վաղ թե ուշ հանգեցնելու է Բրյուսելի հակառուսական գծում Հայաստանի անշրջելի ներգրավմանը: Հայաստան-ԵՄ գագաթնաժողովի հռչակագիրը ցույց է տալիս, որ Հայաստանի իշխանությունների հավանությամբ երկիրը տանում են դեպի ագրեսիվ եվրոատլանտյան մեխանիզմներ։ Վոլոդիմիր Զելենսկին օգտվել է հայ տանտերերի նման անհասկանալի քաղաքավարությունից, որպեսզի փորձի դուրս գալ քաղաքական մոռացությունից, հնչեցնել իր ռուսատյաց հարձակումները»։
Նմանատիպ հոդվածներ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ևս գրառում է արել Երևան ժամանելուց հետո
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գնահատել է Եվրոպական քաղաքական համայնքի առաջիկա գագաթնաժողովը, որին մաս...
ԵԽ նախագահը Երևան ժամանելուց հետո գրառում է արել
Հենց նոր ժամանեցի Երևան՝ կարևոր հանդիպումների համար։ Այս մասին գրել է ԵԽ նախագահ Անտոնիու Կոշտային:Վաղը Եվրոպան կհավաքվի...
Մակրոնը պարզաբանում է՝ ինչու կինը Հայաստան չի եկել նրա հետ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը NEWS.am–ի հետ զրույցում պարզաբանել է, թե ինչու կինը Հայաստան չի եկել։«Բրիջիթն այլ հան...
Անշուշտ պատրաստ ենք դրան. Զախարովա
Մարիա Զախարովան հայտնել է, որ եվրոպական երկրներում ռուս դիվանագիտական ներկայացուցիչները պատրաստ են մայիսի 9-ին սպասվող հ...