Հայաստանը Վրաստանից բնական քարի արտահանման հիմնական շուկան է
2026 թվականի առաջին եռամսյակում Վրաստանից բնական քարի արտահանումը կազմել է 36,6 հազար դոլար, ինչը զիջում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշին:
Այս ցուցանիշը ցածր է 2025 թվականի առաջին եռամսյակի տվյալներից, երբ արտահանվել էր 52,5 հազար դոլարի 757 տոննա արտադրանք։ Այս մասին տեղեկացրել են վրացական լրատվամիջոցները։
2025 թվականի արդյունքներով բնական քարի իրացման հիմնական ուղղությունը Հայաստանն է եղել, որտեղ արտահանվել է 101,7 հազար դոլարի 1925 տոննա ապրանք։ Երկրորդ հորիզոնականում Չինաստանն է՝ 72,6 հազար դոլար և 647 տոննա ցուցանիշով, իսկ երրորդում Հնդկաստանն է՝ 70,4 հազար դոլար և 251 տոննա ծավալով։ Արտահանման առավել փոքր ծավալներ են ուղղվել դեպի Իտալիա (8,5 հազար դոլար/54 տոննա), Ադրբեջան (2,8 հազար դոլար/23 տոննա) և Հունաստան (8 հազար դոլար/12,5 տոննա)։
Արտահանման աշխարհագրական կառուցվածքում փոփոխություններ են արձանագրվել։ 2024 թվականին վրացական բնական քարի խոշորագույն շուկան Չինաստանն էր, որտեղ մատակարարվել էր 333 հազար դոլարի 2 544 տոննա արտադրանք։ Այդ տարի երկրորդ տեղը զբաղեցրել էր Հայաստանը՝ 63 հազար դոլարի 1 407 տոննա կրաքարի ցուցանիշով, իսկ երրորդում Իտալիան էր, ուր արտահանվել էր 11 հազար 180 դոլարի 76 տոննա քար։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական պատվիրակությունը «Զվարթնոց» օդանավակայանում է
Ադրբեջանական պատվիրակությունն արդեն «Զվարթնոց» օդանավակայանում է ու պատրաստվում է մեկնել Հայաստանից․ հայտնում է Aysor.am...
Բրիտանական կործանիչները խոցել են ռուսական ԱԹՍ-ներ. իրավիճակի սրում
Հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր առաջին անգամ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի Eurofighter Typhoon FGR4 կոր...
Ուժգին պայթյուն` Իրանում. հետաքննություն է ընթանում
Իրանի հարավում գտնվող Բանդար Աբբասում ուշ երեկոյան տեղի բնակիչները հայտնել են հզոր պայթյունների նմանվող ձայների մասին, ս...
Նիկոլ Փաշինյանը գրառում է արել. նա չի մեկնի Մոսկվա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել, ըստ որի`«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մայիսի 8–ի եւ 9–ի քարոզարշավ...