Դա եղել է ամենամեծ սուտն ու կեղծիքը. Փաշինյանի հայտարարությունը
Կոռնիձորում ընթացող քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ղարաբաղի շարժումը եղել է ճակատագրական սխալ։
Վարչապետի խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունն իր կազմավորման առաջին իսկ օրից՝ 1991 թվականից, հայտնվել է թակարդում, որից այսօր դուրս է բերվել և դրվել զարգացման տրամաբանության վրա։ Նա ընդգծել է, որ հաղթահարվել է գոյատևման ու մաքառման փուլը։ Փաշինյանը հերքել է մինչև 2020 թվականը խաղաղություն ունենալու թեզը՝ նշելով, որ սահմանին ամեն տարի եղել են զոհեր ու վիրավորներ, և հասարակությունն ապրել է ինքնախաբեության մեջ։
«Մենք մեզ խաբել ենք, թե կարող ենք Ղարաբաղի հարցը լուծել այնպես, ինչպես հեռուստացույցներով մեզ ասել են, դա եղել է ամենամեծ սուտն ու կեղծիքը»,- ասել է նա։
Փաշինյանը հավելել է, որ սուտ է եղել նաև այն պնդումը, թե վատ են ապրում Ղարաբաղի պատճառով, քանի որ պատասխանատուները գիտակցել են սպասվող ծանր հետևանքները։ Նրա ձևակերպմամբ՝ Հայաստանի հաշվին Ղարաբաղում աշխատավարձերն ու թոշակներն ավելի բարձր են եղել, իսկ այդ փաստը մոռացողներին նա անվանել է «ուտող-ուրացող» և երախտամոռ։
Նմանատիպ հոդվածներ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ևս գրառում է արել Երևան ժամանելուց հետո
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գնահատել է Եվրոպական քաղաքական համայնքի առաջիկա գագաթնաժողովը, որին մաս...
ԵԽ նախագահը Երևան ժամանելուց հետո գրառում է արել
Հենց նոր ժամանեցի Երևան՝ կարևոր հանդիպումների համար։ Այս մասին գրել է ԵԽ նախագահ Անտոնիու Կոշտային:Վաղը Եվրոպան կհավաքվի...
Մակրոնը պարզաբանում է՝ ինչու կինը Հայաստան չի եկել նրա հետ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը NEWS.am–ի հետ զրույցում պարզաբանել է, թե ինչու կինը Հայաստան չի եկել։«Բրիջիթն այլ հան...
Անշուշտ պատրաստ ենք դրան. Զախարովա
Մարիա Զախարովան հայտնել է, որ եվրոպական երկրներում ռուս դիվանագիտական ներկայացուցիչները պատրաստ են մայիսի 9-ին սպասվող հ...