Արման Ծառուկյանը կարող է մենամարտել Սպիտակ տանը
UFC փրոմոուշենի ղեկավար Դանա Ուայթը հաստատել է, որ հայ-ռուսական մարտիկ Արման Ծառուկյանը կլինի պահեստային թեթև քաշային կարգում Իլիա Թոփուրիայի և Ջասթին Գեթջիի միջև կայանալիք տիտղոսի համար առաջիկա մենամարտում։
«Արմանը կլինի պահեստային Սպիտակ տանը կայանալիք մենամարտի համար։ Եթե այս մենամարտի հետ ինչ-որ բան պատահի, Արմանը գործի կանցնի ասպարեզ դուրս կգա։ Ամեն ինչ հենց այսպես ստացվեց»,- ասել է UFC-ի ղեկավարը լրագրող Նինա Դրամայի հետ զրույցում։
Հիշեցնենք, որ Թոփուրիայի և Գեթջիի միջև տիտղոսային մենամարտը կկայանա հունիսի 14-ին Սպիտակ տանը կայանալիք UFC մրցաշարում։ Իլիա Թոփուրիան խառը մենամարտերում իր կարիերայի ընթացքում տարել է 17 հաղթանակ և դեռ ոչ մի անգամ չի պարտվել մրցակիցներին։ Իսպանա-վրացական մարտիկի համար սա կլինի տիտղոսի առաջին պաշտպանությունը թեթև դիվիզիոնում։ Ամերիկացի Ջասթին Գեթջին MMA-ի կարիերայի ընթացքում տարել է 27 հաղթանակ և կրել հինգ պարտություն։
Նմանատիպ հոդվածներ
Նուրմագոմեդովը հերքել է Ծառուկյանի հայտարարությունը Պուտինի մասին
UFC-ի թեթև քաշային կարգի նախկին չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովն արձագանքել է հայազգի մարտիկ Արման Ծառուկյանի պնդմանը, թե ՌԴ...
ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ. Ռոնալդուն ծնունդը նշել է հայկական ռեստորանում և քաբաբ պատվիրել
Քրիշտիանու Ռոնալդուն Սաուդյան Արաբիա է տեղափոխվել 2023 թվականին։ Մի քանի տարվա ընթացքում պորտուգալացին լիովին հարմարվել...
Հայ հարձակվողը` Անգլիայի Պրեմիեր լիգայո՞ւմ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականում նորամուտը նշելուց հետո, «Սանդերլենդի» 18-ամյա հարձակվող Ֆինն Գերագուսյանը հայտնվ...
Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին
Եվրոպայի առաջնության 72 կգ քաշային կարգում Գասպար Տերտերյանը պայքարից դուրս է թողել Ադրբեջանի ներկայացուցչին։ «Եվրոպայի...