5-րդ պաշտոնանկությունը՝ Վեդիի աղմկահարույց դեպքի հետ կապված
Արարատի մարզի դատախազ Վարդան Պողոսյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել, ինչի մասին տեղեկացրել են Գլխավոր դատախազությունից։
Արարատի մարզի դատախազ Վարդան Պողոսյանը սեփական դիմումի հիման վրա թողել է պաշտոնը. տեղեկությունը «Ազատությանը» փոխանցել են Գլխավոր դատախազությունից: Սա Արարատի մարզի իրավապահ կառույցներում իրականացված հինգերորդ պաշտոնանկությունն է, որը հաջորդել է Վեդիում անչափահաս քույրերի հանդեպ կիրառված սեռական բռնության դեպքին:
Նախօրեին աշխատանքից հեռացվել էին նաև Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի ղեկավար Արմեն Մկրտչյանը, ինչպես նաև Արարատի մարզային քննչական վարչության պետ Տիգրան Շոխոյանն ու Վեդիի քննչական բաժնի պետ Լեռնիկ Վարդանյանը:
Վեդի համայնքում բնակվող երկու անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բռնության վերաբերյալ ահազանգերը տեղի դպրոցը ներկայացրել էր դեռևս փետրվար ամսին: Ըստ անչափահասների փաստաբանների՝ իրավապահ մարմինների անգործության պատճառով բռնությունները շարունակվել են մինչև ապրիլի 22-ը: Գործի քննությունն ընթացք ստացավ միայն լրատվամիջոցների կողմից կատարված բացահայտումներից հետո: Ենթադրյալ հանցագործները երեկ երկամսյա ժամկետով կալանավորվել են:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ գործը բացահայտվել է իրավապահների աշխատանքի շնորհիվ:
Նմանատիպ հոդվածներ
Վեդիի աղմկահարույց դեպքով մեղադրյալը թույն է խմել
Լրագրող Սյուզի Բադոյանը հայտնել էր, որ Վեդիում դեռահաս քույրերի հանդեպ սեռական բռնության դեպքով մեղադրյալ տղամարդկանցից...
Բարի գալուստ, Գալկին. Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ինսթագրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել ռուս հոմորիստ Մաքսիմ Գալկինի հետ` գրելով. «Բար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տղամարդը փորձում է նետվել Կիևյան կամուրջից
Auroranews-ը ահազանգ է ստացել, որ տղամարդը փորձում է նետվել Կիևյան կամուրջից: Խմբագրության ահազանգով փրկարարները ժա...
«Վայլդբերիս»-ի խնդրի հետևում կանգնած է 2 ընդդիմադիր ուժ. Պապոյան
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, կրկին անդրադառնալով «Վայլդբերիս»-ի հետ կապված խնդրին, ֆեյսբուքյան իր էջում գրել է...