ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բլոգերը նկարահանել է Կիրանցի դպրոցի ապաստարանը. պատգամավորի արձագանքը
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ԿԳՄՍ նախարարի և գլխավոր դատախազի ուշադրությունն է հրավիրել բլոգեր 222lava-ի կողմից Կիրանցի դպրոցի ապաստարանի նկարահանման փաստի վրա։
Խորհրդարանում ընթացող նիստի ժամանակ ընդդիմադիր պատգամավորը նշել է, որ ինչ-որ բլոգեր հայտնվել է Կիրանցի դպրոցում և նկարահանել պաշտպանության ենթակա օբյեկտ համարվող բունկերը։ Ըստ Լիլիթ Գալստյանի՝ տեղի ունեցածում առկա է անվտանգային լուրջ գործոն։ Նա հավելել է, որ տիկտոկերը նկարահանումն իրականացրել է խաղաղության քարոզչության ներքո, սակայն հնարավոր հարձակման ժամանակ երեխաների անվտանգության համար նախատեսված սենյակների տեսագրումն անթույլատրելի է։
Տարածված տեսանյութում բլոգերը մտնում է կրթական հաստատություն և հայտարարում, որ դպրոցում բունկեր է նկարում, ինչից հետո նրան ուղեկցում են ապաստարան։ «Դպրոցից 20 մետր այն կողմ Ադրբեջանի սահմանն է... էս բան ա էլի, պադվալ ա... Ստեղ երեխեքը գան... պետք է պատուհան, մի բան լինի, որ տենան»,- տեսանյութում ասում է բլոգերը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանի Կենդանաբանական այգու փոխտնօրենը՝ այսօրվա միջադեպի մասին
Զեբրերը տեղում են, իրենց լավ են խնամում, փախնելու կարիք չունեն: Այս մասին News-ի հետ զրույցում հայտնել է Կենդանաբա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանի փոխքաղաքապետն արձագանքել է զոլերով ներկված ավանակի տեսանյութին
Այսօր առավոտյան լրատվականներով տարածված նյութը ոչ այլ ինչ էր, քան անհաջող կատակ։ Այս մասին գրում է Երևանի փոխքաղաք...
ԿԲ-ի պարզաբանումը 500 դրամանոցների հետ կապված
2025 թ. ապրիլի 28-ին Կենտրոնական բանկը հայտարարել էր, որ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշման համաձայն՝ 2026 թ. ապրիլի 1...
Լավ լուր ոստիկանության ծառայողների համար` կապված հիփոթեքային վարկերի հետ
Կառավարությունը հավանություն է տվել ՆԳՆ նախաձեռնությանը, որով Ոստիկանության ծառայողներին հնարավորություն կտրվի արտոնյալ...