ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սփյուռքում շատերը պատմական Հայաստանն են ուզում տեսնել. Արարատ Միրզոյան
«Երևանյան երկխոսություն» ֆորումի շրջանակում ՀՀ արտաքին գործերի նախարարը զուգահեռներ է անցկացրել սփյուռքի հայացքների և Հայաստանի ներկայիս իրականության միջև:
Նա նշել է, որ հայկական մեծ սփյուռքը կարևոր գործիք է, սակայն անհրաժեշտ է ընկալել, որ նրանք տարբեր պետությունների քաղաքացիներ են և կարող են ունենալ իրարից տարբերվող տեսակետներ։ Ըստ նախարարի՝ սփյուռքի զգալի մասը Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգներն են, որոնցից շատերը ցանկանում են տեսնել ավելի մեծ, փառահեղ ու հարուստ անցյալ ունեցած Հայաստան։ Միրզոյանն ընդգծել է, որ այսօր դա երազանք է և չի հանդիսանում այն իրական Հայաստանը, որտեղ մենք ապրում ենք։
«Սփյուռքահայերից շատերը կարծում են, որ նրանք ուզում են տեսնել ավել մեծ Հայաստան, պատմական Հայաստան, մի Հայաստան, որը իր փառահեղ ու հարուստ անցյալն է ունեցել, բայց այսօր դա արդեն երազ է, դա իրական Հայաստանը չէ... Մենք ՀՀ-ում այսօր ապրում ենք այս կոնկրետ տարածաշրջանում, այս տարածաշրջանում ապրում ենք հստակ այս հարևանների հետ և չենք ուզում մեր հաջորդ տասնամյակը, հաջորդ մեկ դարը, հաջորդ հազարամյակն ապրել՝ կռվելով հարևանների հետ, ավելի մեծ թվով զոհեր տալով մարտադաշտում»,- ասաց Միրզոյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տղամարդը փորձում է նետվել Կիևյան կամուրջից
Auroranews-ը ահազանգ է ստացել, որ տղամարդը փորձում է նետվել Կիևյան կամուրջից: Խմբագրության ահազանգով փրկարարները ժամանել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կիրանցի սահմանազատված հատվածում եկեղեցու օծումը խորհրդանշական է. Նիկոլ Փաշինյան
«Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցին կառուցվել է 1880 թվականին և խորհրդային կարգերի հաստատումից հետո՝ 20-ական թվականներ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արտերկրում ընտրակաշառք վերցնողները Զվարթնոցում ձերբակալվելու են. Ռուբեն Ռուբինյան
«Արտերկրում բնակվող սիրելի հայեր, եթե ձեզ այնտեղ ընտրակաշառք են առաջարկել և դուք էլ ընդունել եք, պետք է իմանաք, որ երբ գ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բա լեգենդար հետախույզը սովորական հեռախոսազանգ անելիս կբռնվի՞. Գևորգ Պապոյան
«Էն որ ասում են լեգենդար հետախույզ, լեգենդար հետախույզ... Գիտե՞ք էդ ամեն ինչից ճիշտը որն է՝ լեգենդը, հորինված լեգենդը, հ...