Օրենսդրական նոր փոփոխություններ՝ Արտաքին հետախուզության ծառայության գործունեության ոլորտում
Գործադիրը փոփոխություններ եւ լրացումներ է առաջարկել «Արտաքին հետախուզական գործունեության եւ արտաքին հետախուզության ծառայության մասին», «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքներում եւ կից մի շարք օրենքներում:
ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանը տեղեկացրել է, որ Ազգային ժողովի կողմից ոլորտը կարգավորող օրենքն ընդունվելուց հետո կատարելագործման, իրավական հստակեցման կարիք ունի:
Առաջարկվում է կարգավորել ծառայության ծառայողին ավելի բարձր, հավասար կամ ավելի ցածր պաշտոնի նշանակելու կամ փոխադրելու հարաբերությունները:
ՀՀ օրենսդրությամբ նախատեսված է հայրության արձակուրդ: Առաջարկվում է ծառայության իրավահարաբերություններում եւս նման կարգավորում նախատեսել:
Առաջարկվում է զենքի եւ հատուկ միջոցների կարգը սահմանելու իրավական հիմք նախատեսել, թե որ դեպքերում ու ինչ կարգով ծառայողը զենքը եւ հատուկ միջոցները կիրառելու հնարավորություն կամ իրավունք կունենա:
Կսահմանվի պահանջ, որով ծառայության պետի եւ տեղակալի պաշտոնում կարող են նշանակվել միայն ՀՀ քաղաքացիները: Այս պահի դրությամբ երկքաղաքացիներին եւս նշանակելու իրավական հնարավորություն կա:
Ծառայությունն իրականացնում է «Հեռախոսային հաղորդակցության վերահսկում» միջոցառումը: Առաջարկվում է օրենքով թույլատրել ծառայության կողմից թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկման օպերատիվ-հետախուզական միջոցառումների ինքնուրույն եւ սեփական օպերատիվ-տեխնիկական ենթակառուցվածքներով կատարելու հնարավորությունը:
Հաջորդ կարգավորումները վերաբերում են կադրերի ռեզերվին, վերապատրաստումների, մասնագիտական կրթական դասընթացների դեպքում ծառայության նվազագույն ժամկետի եւ փոխհատուցման հնարավորությանը, դասային աստիճաններ նախատեսելուն, աշխատակիցների սոցիալական երաշխիքներին եւ այլն:
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Անդրանիկ Քոչարյանը: Հանձնաժողովի նախագահի գնահատմամբ 2022 թվականին ընդունված օրենքը մեր երկրին նոր անվտանգային կառույց ունենալու հնարավորություն է տվել:
Նմանատիպ հոդվածներ
ԵԽ նախագահը Երևան ժամանելուց հետո գրառում է արել
Հենց նոր ժամանեցի Երևան՝ կարևոր հանդիպումների համար։ Այս մասին գրել է ԵԽ նախագահ Անտոնիու Կոշտային:Վաղը Եվրոպան կհավաքվի...
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ևս գրառում է արել Երևան ժամանելուց հետո
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գնահատել է Եվրոպական քաղաքական համայնքի առաջիկա գագաթնաժողովը, որին մաս...
Մակրոնը պարզաբանում է՝ ինչու կինը Հայաստան չի եկել նրա հետ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը NEWS.am–ի հետ զրույցում պարզաբանել է, թե ինչու կինը Հայաստան չի եկել։«Բրիջիթն այլ հան...
Անշուշտ պատրաստ ենք դրան. Զախարովա
Մարիա Զախարովան հայտնել է, որ եվրոպական երկրներում ռուս դիվանագիտական ներկայացուցիչները պատրաստ են մայիսի 9-ին սպասվող հ...