ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանը և ԵՄ-ն ավելի մոտ են, քան երբևէ. Ֆոն դեր Լայեն
Հայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովի շրջանակում կայացել է ՀՀ վարչապետի, նախարարների, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի, և Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպում:
«Միշտ էլ հատուկ կապ է գոյություն ունեցել Հայաստանի և Եվրոպայի միջև: Մեր կապերը առասպելներից և հինավուրց քաղաքակրթություններից են սերում, բայց սա ոչ միայն մեր համատեղ պատմությունն ու մշակույթն է, որ մեզ միավորում է, ոչ միայն մեր հինավուրց կապերը, այլ նաև այն հնարավորությունները, որոնք դեռևս մեր առջևում են, դրանք էլ են մեզ միավորում»,- ասել է ֆոն դեր Լայենը` նշելով, որ Հայաստանը և Եվրոպական միությունը ավելի մոտ են, քան երբևէ եղել են։
«Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանային կենտրոն նոր առևտրային ուղիների, մանավանդ կրիտիկական հումքի տեսակետից: Եվրոպան պատրաստ է օժանդակել և՛ ֆիզիկական ենթակառուցվածքներով, որովհետև այդ ապրանքները և հումքը պետք է տեղափոխել, մենք պատրաստ ենք տեղական էներգետիկ արտադրության և էներգետիկ կապերի տեսանկյունից օժանդակել Սև ծովի միջոցով և նաև ձեր թվանշային ասպարեզը ինտեգրելու եվրոպական թվանշային ասպարեզի մեջ՝ հետագա աճի և զարգացման համար»,- ասել է նա` շեշտելով. «Ուկրաինայից դեպի Իրան ամբողջ տարածաշրջանը ցնցվում է պատերազմից, մինչդեռ այստեղ՝ Հարավային Կովկասում, այլ պատմություն է, այլ իրավիճակ»:
Ավելին` տեսանյութում: