Քաղաքականություն
Քանի մարդ է մասնակցել ընդդիմության բողոքի ակցիային
Այսօր՝ մայիսի 4-ին, Մարզահամերգային համալիրի հարակից տարածքում տեղի է ունեցել բողոքի ակցիա։ Այս մասին հայտնում է Իրազեկ քաղաքացիների միավորումը:
««Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է ակցիայի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 15։40-ի դրությամբ ակցիայի անցկացման վայրում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 300 մարդ։
Ակցիային արդեն միացել էին նաև «Հայաստան» դաշինքի կողմնակիցները։
Նկարահանումն իրականացվել է անձրևից հետո, երբ մասնակիցները դուրս էին եկել գետնանցումից»,- ասված է հաղորդագրության մեջ: