Մակրոնը գիտի, որ սուտ է ասում. Արմեն Աշոտյան
Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը, թե «8 տարի առաջ ոչ ոք չէր գա Հայաստան» , երեսպաշտության թարմ եւ տիպիկ օրինակ է։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արմեն Աշոտյանը:
«Մակրոնը գիտի, որ սուտ է ասում, նույն իր երկրի օրինակով, ում բոլոր վերջին նախագահները մշտապես եղել են Հայաստանում՝ թե Ժակ Շիրակը, թե Նիկոլա Սարկոզին, թե Ֆրանսուա Օլանդը։
Բայց նա պատրաստ է Նիկոլի խաթր մոլորեցնել բոլորին ամբողջ աշխարհի առաջ։ Բարեկամ Ֆրանսիան եւ նրա բարեկամ ժողովուրդը հաստատ նման բանի արժանի չեն»,- գրել է նա:
Հիշեցնենք` Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել էր, որ 8 տարի առաջ ոչ ոք այստեղ չէր գա, և այն փաստը, որ մենք այսքան շատ առաջին այցեր ունենք Հայաստան, իսկապես լավ ցուցանիշ է։
Նմանատիպ հոդվածներ
ԵԽ նախագահը Երևան ժամանելուց հետո գրառում է արել
Հենց նոր ժամանեցի Երևան՝ կարևոր հանդիպումների համար։ Այս մասին գրել է ԵԽ նախագահ Անտոնիու Կոշտային:Վաղը Եվրոպան կհավաքվի...
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ևս գրառում է արել Երևան ժամանելուց հետո
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գնահատել է Եվրոպական քաղաքական համայնքի առաջիկա գագաթնաժողովը, որին մաս...
Մակրոնը պարզաբանում է՝ ինչու կինը Հայաստան չի եկել նրա հետ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը NEWS.am–ի հետ զրույցում պարզաբանել է, թե ինչու կինը Հայաստան չի եկել։«Բրիջիթն այլ հան...
24 տարվա մեջ առաջին անգամ. Զելենսկիի գրառումը Երևան ժամանելուց հետո
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Telegram-ի իր էջում անդրադարձել է Երևան կատարած այցին և Եվրոպական քաղաքական համայն...