ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանի և Խորվաթիայի միջև ռազմավարական երկխոսություն կհաստատվի
Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Խորվաթիայի կառավարության ղեկավար Անդրեյ Պլենկովիչի հետ։
ՀՀ վարչապետը ողջունել է Խորվաթիայի գործընկերոջ այցը Հայաստան և մասնակցությունը Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ երկու պետությունների փոխհարաբերությունները գտնվում են բարձր քաղաքական մակարդակում, ինչն այսօր ամրագրվելու է գործակցությունը ռազմավարական երկխոսության աստիճանի բարձրացմամբ։ Կառավարության ղեկավարը շեշտել է երկկողմ կապերի զարգացման զգալի ներուժը՝ հույս հայտնելով, որ դրանք կշարունակեն ընդլայնվել ու առաջընթաց ապրել։
Անդրեյ Պլենկովիչն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ վերաբերմունքի և գագաթնաժողովը հյուրընկալելու համար։ Խորվաթիայի վարչապետը վստահություն է հայտնել, որ կայացած քննարկումը թարմ թափ կհաղորդի տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացմանը։
Կողմերն անդրադարձել են Հայաստան-Խորվաթիա համագործակցության հետագա խորացմանն առնչվող հարցերի, ինչպես նաև տարածաշրջանային տարբեր թեմաների։ Հանդիպման ավարտին Նիկոլ Փաշինյանը և Անդրեյ Պլենկովիչը ստորագրել են Հայաստանի Հանրապետության և Խորվաթիայի Հանրապետության միջև ռազմավարական երկխոսության մասին համատեղ հռչակագիր։
Նմանատիպ հոդվածներ
ԵԽ նախագահը Երևան ժամանելուց հետո գրառում է արել
Հենց նոր ժամանեցի Երևան՝ կարևոր հանդիպումների համար։ Այս մասին գրել է ԵԽ նախագահ Անտոնիու Կոշտային:Վաղը Եվրոպան կհավաքվի...
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ևս գրառում է արել Երևան ժամանելուց հետո
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գնահատել է Եվրոպական քաղաքական համայնքի առաջիկա գագաթնաժողովը, որին մաս...
Մակրոնը պարզաբանում է՝ ինչու կինը Հայաստան չի եկել նրա հետ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը NEWS.am–ի հետ զրույցում պարզաբանել է, թե ինչու կինը Հայաստան չի եկել։«Բրիջիթն այլ հան...
24 տարվա մեջ առաջին անգամ. Զելենսկիի գրառումը Երևան ժամանելուց հետո
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Telegram-ի իր էջում անդրադարձել է Երևան կատարած այցին և Եվրոպական քաղաքական համայն...