Դոնալդ Թրամփը հայտարարությամբ է հանդես եկել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ուսումնասիրել և անընդունելի է համարել հակամարտության կարգավորման վերաբերյալ Թեհրանի ներկայացրած նոր ծրագիրը։
Իսրայելական «Kan» պետական հեռուստառադիոընկերության հետ զրույցում Միացյալ Նահանգների նախագահն ընդգծել է, որ Իրանի առաջարկն իրեն չի բավարարում։ Դոնալդ Թրամփի գնահատմամբ՝ ռազմական գործողությունները զարգանում են «շատ լավ»։ Թեև նախագահն ավելի վաղ նշել էր, որ կգերադասեր չվերսկսել ռմբակոծությունները, սակայն միաժամանակ չէր բացառել նման հնարավորությունը։ Ըստ լրատվամիջոցների հրապարակումների՝ նա ծրագրել էր Իրանի դեմ երկարաժամկետ շրջափակում կիրառել։
Միևնույն ժամանակ, «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի տվյալներով, Թեհրանի առաջարկած խաղաղության ծրագիրը բաղկացած է երեք փուլից։ Առաջին փուլով նախատեսվում է 30 օրով լիովին դադարեցնել մարտական գործողությունները և կնքել չհարձակման պայմանագիր, որը պետք է տարածվի նաև Իսրայելի ու Իրանի տարածաշրջանային դաշնակիցների վրա։
Նախագծի երկրորդ փուլը ենթադրում է ուրանի հարստացման գործընթացի սառեցում 15 տարով՝ հետագայում մակարդակը սահմանափակելով մինչև 3,6 տոկոս։ Եզրափակիչ՝ երրորդ փուլում, Իրանը պետք է ռազմավարական երկխոսություն սկսի հարևան երկրների հետ՝ անվտանգության ընդհանուր համակարգ ձևավորելու նպատակով։
Նմանատիպ հոդվածներ
Սա ամենաթանկ, ամենաճակատագրական «զենքն» է. Աննա Հակոբյանի հայտարարությունը
Աննա Հակոբյանը ոչ միայն «Իմ քայլը» հիմնադրամի բոլոր շահառուներին, այլև ՀՀ բոլոր քաղաքացիներին կոչ չի անում ընտրել այս կա...
Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը կալանավորվեց
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության հարցերով թիմի ղեկավար, լեգենդար հետախույզ Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը, կալան...
Հերթական անգամ լեռը մուկ ծնեց. Կոնջորյանը՝ Կարապետյանին
Կալուգացի օլիգարխը հիմա էլ խոսում է «Սյունիքը կորցնելու» և «թրքանալու վտանգի» մասին: Բառացի կրկնում է նույն կեղծ մանտրան...
Բաբկեն Թունյանն արձագանքել է Նարեկ Կարապետյանի հայտարարությանը
«Նարեկ Կարապետյանն այսօր ասել է․ «Ցեմենտի գործարանը փակվում էր, մենք կողքը մետալուրգիական էինք կառուցում»: Էստեղ ամենաճի...