Զելենսկին Թուրքիան է դիտարկում որպես ՌԴ-ի հետ բանակցությունների վայր. Politico
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ցանկանում է Ռուսաստանի հետ բանակցությունների հաջորդ փուլն անցկացնել Թուրքիայում։
Զելենսկին մտադիր է Թուրքիան ընտրել որպես Ռուսաստանի հետ բանակցությունների հաջորդ հարթակ, հայտնում է Politico -ն։ Հրապարակման համաձայն՝ Ուկրաինայի նախագահը մեծ զգուշավորություն է ցուցաբերում ԱՄՆ-ի հետագա ներգրավվածության հարցում և այժմ հույս ունի, որ հենց Թուրքիան կդառնա բանակցությունների հաջորդ փուլի անցկացման վայրը։
«Նյու Յորք Թայմս»-ը տեղեկացրել է, որ Զելենսկին խիստ դժգոհ է Միացյալ Նահանգներից, քանի որ նախագահ Դոնալդ Թրամփն աջակցում է Ուկրաինայի հարցով Ռուսաստանի առաջադրած կարգավորման պայմաններին։ Ըստ պարբերականի՝ վերջին շրջանում կիևյան վարչակարգի ղեկավարը հաճախակի է քննադատում Վաշինգտոնին։ Նա իր դժգոհությունն է արտահայտում Ուկրաինայի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի և էներգետիկայի ոլորտում պատժամիջոցների թուլացման որոշման վերաբերյալ։
Տարեսկզբից ի վեր Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները՝ ԱՄՆ-ի մասնակցությամբ, արդեն իրականացրել են բանակցությունների երեք փուլ։ Վերջին հանդիպումը կայացել է փետրվարի 17-18-ը Ժնևում։
Նմանատիպ հոդվածներ
Հարվածներ կհասցվեն. Պենտագոնի նախազգուշացումը` Իրանին
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Թեհրանի կողմից խաղաղության գործարքը մերժելու պարագայում ԱՄՆ-ն կշարունակի...
Նիկոլ Փաշինյանը դատապարտել է Թուրքիայի դրոշի այրումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ակնհայտորեն սադրիչ և լարվածություն հրահրող վարքագիծ է համարում Հայոց ցեղասպանության տարելիցի...
Մենք միավորվել ենք, որովհետև լսել ենք ձեզ. Արման Բաբաջանյան
«Մենք միավորվել ենք, որովհետև լսել ենք ձեզ, եկել ենք, որպեսզի ձեր ձայնը վերջապես հնչի խորհրդարանում»,- ֆեյսբուքյան իր էջ...
ԱՄՆ-ն հայտնել Իրանի հետ զինադադարի ավարտի ամսաթիվը. Ynet
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է կայացրել Իրանի հետ զինադադարի ռեժիմը երկարաձգել մինչև ապրիլի 26-ը։ Այս մասին հ...