ԵՄ-Հայաստան գագաթնաժողովի օրերին բողոքի ակցիաներ են ծրագրվում. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երևանում մայիսի 4-5-ին կայանալիք ԵՄ-Հայաստան գագաթնաժողովի օրերին Երեւանում զանգվածային բողոքի ակցիաներ են ծրագրվում։
Մայիսի 4-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում, որտեղ կայանալու է գագաթնաժողովը, ակցիաներ կկայանան՝ ի պաշտպանություն հայ գերիների, արցախահայերի վերադարձի իրավունքի։
Բողոքի ակցիան ծրագրել են իրականացնել անհետ կորածների, գերիների հարազատները, արցախցիներ, հասարակական կազմակերպությունների եւ տարբեր ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներ։
Ակցիա է նախատեսվում նաեւ Գյումրիում, ուր մայիսի 5-ին այցելելու է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Բողոքի ակցիայի մասնակիցները փորձելու են հանդիպումներ ունենալ եվրոպացի հյուրերի հետ, նրանց նամակներ փոխանցել։
Եվրոպական պաշտոնյաներին արդեն իսկ բազմաթիվ նամակներ են ուղղվել՝ հորդորով, որ ՀՀ իշխանություններին պարտադրեն՝ ազատ արձակել քաղբանտարկյալներին, դադարեցնել Հայ առաքելական եկեղեցու դեմ արշավը եւ ազատ ու արդար ընտրություններ կազմակերպել։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տղամարդը փորձում է նետվել Կիևյան կամուրջից
Auroranews-ը ահազանգ է ստացել, որ տղամարդը փորձում է նետվել Կիևյան կամուրջից: Խմբագրության ահազանգով փրկարարները ժա...
75-ամյա միլիոնատիրոջ համար որսը ճակատագրական է եղել
Աֆրիկյան Գաբոնում այծքաղ որսալու ընթացքում ամերիկացի 75-ամյա միլիոնատեր Էրնի Դոսիոն անտառում անսպասելիորեն հանդիպել է փղ...
Հեղափոխության օրերն են կարծես. Տարոն Չախոյան
Հանրապետության հրապարակում մեկնարկել է Քաղաքացու օրվան նվիրված տոնական համերգը, որին ներկա է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյան...
Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան մարզադպրոց է կառուցվելու․ Փաշինյանը մասնակցել է հիմնարկեքի արարողությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում ներկա է գտնվել հունահռոմեական ոճի ըմբիշներ Մալխաս և Ռոման Ա...