Հասարակություն

Բազմաթիվ փողոցներ են փակ լինելու. Ժամանակացույց

Ani S.
Բազմաթիվ փողոցներ են փակ լինելու. Ժամանակացույց

Ներքին գործերի նախարարությունց հայտնում են, որ Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի արարողակարգային միջոցառումների ընթացքում մայիսի 2-5-ը Երևանում փակ կլինեն հետևյալ փողոցները.

Մայիսի 2-ին

ժամը 7։30-13։00 փակ են լինելու՝

  •  Հաղթանակ կամրջից Աթենքի փողոց տանող ճանապարհահատվածը,
  •  Քըրք Քըրքորյան փողոցից Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ուղղությունը,
  •  Հանրապետության հրապարակը, 
  •  Աբովյան փողոցը՝ Սայաթ-Նովայի պողոտայից դեպի Հանրապետության հրապարակ հատվածը, 
  •  Մաշտոցի պողոտայից և Գրիգոր Լուսավորչի փողոցից Հաղթանակի կամուրջ տանող հատվածները,
  •  Ագաթանգեղոսի - Գրիգոր Լուսավորչի - Արշակունյաց պողոտա խաչմերուկից Գրիգոր Լուսավորչի փողոց ուղղությունը,
  • ️ Շահումյան հրապարակից Բեյրութի փողոց ընկած հատվածը,
  • ️ Ազատության պողոտան՝ Բաբայան փողոցից Սարալանջի շրջանցիկ ճանապարհ տանող հատվածը,
  • պարբերաբար կսահմանափակվի երթևեկությունը Իսակովի պողոտայում։


Մայիսի 3-ին՝

  • ժամը 9:30-ից 19:30-ը պարբերաբար կսահմանափակվի երթևեկությունը Իսակովի պողոտայում՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից մայրաքաղաքի կենտրոն տանող ուղղությամբ:
  • Ժամը 18:00-20:00 փակ կլինի՝
    Լեոից-Ձորափ հատվածը

Ժամը 18:00-ից 19:30-ը փակ կլինեն.

  •  Հանրապետության հրապարակը, և հրապարակ տանող ուղղությունները՝ Ամիրյան - Զաքյան և Սայաթ-Նովա - Աբովյան խաչմերուկներից․
  •  Գրիգոր Լուսավորչի փողոցը՝ Մաշտոցի պողոտայից և Զաքյան փողոցից, և Ագաթանգեղոսի - Գ. Լուսավորչի - Արշակունյաց խաչմերուկից Լուսավորչի փողոց ընկած հատվածը,
  •  Շահումյան հրապարակից Բեյրութի փողոց տանող ճանապարհահատվածը,
  • ️ Ազատության պողոտան՝ Բաբայան փողոցից Սարալանջի շրջանցիկ ճանապարհ տանող հատվածը:

Ժամը 18:00-ից 23:00-ը երթևեկությունը սահմանափակվելու է՝

  •  Բաղրամյան պողոտայից Պռոշյան և Դեմիրճյան փողոցներ տանող հատվածներում,
  •  Պարոնյան-Ձորափի փողոց խաչմերուկից  Պռոշյան փողոց տանող ճանապարհահատվածում:


 Մայիսի 4-ին՝ 

ժամը 7:00-ից 19:00-ն փակ են լինելու.

  •  Հաղթանակ կամրջից Աթենքի փողոց տանող ճանապարհահատվածը,
  •  Քըրք Քըրքորյան փողոցից Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ուղղությունը:

Ժամը 7:00-ից 10:30-ն փակ են լինելու նաև

  •  Հանրապետության հրապարակը, 
  • ️ Աբովյան փողոցը՝ Սայաթ-Նովայի պողոտայից դեպի Հանրապետության հրապարակ հատվածը, 
  • ️ Մաշտոցի պողոտայից և Գրիգոր Լուսավորչի փողոցից Հաղթանակի կամուրջ տանող հատվածները,
  • ️ Ագաթանգեղոսի - Գրիգոր Լուսավորչի - Արշակունյաց պողոտա խաչմերուկից Գրիգոր Լուսավորչի փողոց ուղղությունը,
  • ️ Շահումյան հրապարակից Բեյրութի փողոց ընկած հատվածը,
  • ️ Ազատության պողոտան՝ Բաբայան փողոցից Սարալանջի շրջանցիկ ճանապարհ տանող հատվածը:


 Մայիսի 5-ին՝ 

ժամը 8:00-ից 12:00-ն փակ են լինելու.

  •  Հանրապետության հրապարակ մուտք գործող բոլոր փողոցները,
  • ️ Շահումյան հրապարակից դեպի Հաղթանակի կամուրջ ընկած ճանապարհահատվածը,
  • ️ Աթենքի փողոցը,
  • ️ Ծիծեռնակաբերդի խճուղին,
  • ️ Մաշտոցի պողոտան,️
  •  Սայաթ-Նովայի պողոտան,
  •  Աբովյան փողոցը
  •  Բաղրամյան փողոցը:

Ժամը 16:30-ից 17:30-ն երթևեկությունը կսահմանափակվի Բաղրամյան պողոտայում, Օրբելի, Կիևյան, Հալաբյան փողոցներում։

Երթևեկությունը պարբերաբար կսահմանափակվի Իսակովի պողոտայում՝ Հաղթանակ կամրջից «Զվարթնոց» օդանավակայան տանող ուղղությամբ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250