Հաջիևը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններից
Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բարեկամական ու բարիդրացիական հարաբերություններ է հաստատել իր բոլոր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի հետ։
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, ելույթ ունենալով Ստեփանակերտի համալսարանում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների առջև, անդրադարձել է տարածաշրջանային հարաբերություններին։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ նա նշել է, որ իրենց երկիրը ձգտում է խաղաղ ապագայի թե՛ Ադրբեջանի, թե՛ ողջ տարածաշրջանի համար։
Հաջիևի խոսքով՝ Բաքվի արտաքին քաղաքական հայեցակարգի գլխավոր առաջնահերթությունը բոլոր հարևան երկրների հետ խաղաղ և բարիդրացիական կապերի պահպանումն է։ Նախագահի օգնականն ընդգծել է, որ նախկինում պատերազմական վիճակը խոչընդոտում էր այդ նպատակի լիարժեք իրագործմանը։
«Սակայն այսօր գոհունակությամբ կարող եմ ասել, որ Ադրբեջանը բարեկամական և բարիդրացիական հարաբերություններ ունի իր բոլոր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության հետ»,- հավելել է պաշտոնյան։
Բացի այդ, Հիքմեթ Հաջիևն անդրադարձել է Մուստաֆաևի գլխավորած պատվիրակության այցին Հայաստան՝ այն որակելով որպես պատմական իրադարձություն։
Նմանատիպ հոդվածներ
Սա ամենաթանկ, ամենաճակատագրական «զենքն» է. Աննա Հակոբյանի հայտարարությունը
Աննա Հակոբյանը ոչ միայն «Իմ քայլը» հիմնադրամի բոլոր շահառուներին, այլև ՀՀ բոլոր քաղաքացիներին կոչ չի անում ընտրել այս կա...
Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը կալանավորվեց
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության հարցերով թիմի ղեկավար, լեգենդար հետախույզ Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը, կալան...
Հերթական անգամ լեռը մուկ ծնեց. Կոնջորյանը՝ Կարապետյանին
Կալուգացի օլիգարխը հիմա էլ խոսում է «Սյունիքը կորցնելու» և «թրքանալու վտանգի» մասին: Բառացի կրկնում է նույն կեղծ մանտրան...
Բաբկեն Թունյանն արձագանքել է Նարեկ Կարապետյանի հայտարարությանը
«Նարեկ Կարապետյանն այսօր ասել է․ «Ցեմենտի գործարանը փակվում էր, մենք կողքը մետալուրգիական էինք կառուցում»: Էստեղ ամենաճի...