Ադրբեջանը դադարեցնում է համագործակցությունը Եվրախորհրդարանի հետ բոլոր ուղղություններով
Ադրբեջանի Միլի մեջլիսը որոշում է կայացրել դադարեցնել փոխգործակցությունը Եվրախորհրդարանի հետ և սկսել «Եվրանեսթի» վեհաժողովից դուրս գալու գործընթացը։
Ադրբեջանի խորհրդարանը որոշել է բոլոր ուղղություններով կասեցնել համագործակցությունը Եվրախորհրդարանի հետ։ Մասնավորապես, դադարեցվում է մասնակցությունը ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովին, ինչպես նաև մեկնարկում է «Եվրանեսթի» խորհրդարանական վեհաժողովից դուրս գալու պաշտոնական ընթացակարգը։
Նախքան այս որոշումը, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն էր կանչվել Բաքվում Եվրոպական միության դեսպան Մարիանա Կույունջիչը։ Նրան բողոքի նոտա է փոխանցվել ապրիլի 30-ին Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձևի առնչությամբ։ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության պնդմամբ՝ Եվրոպական խորհրդարանի դիրքորոշումները բացասական ազդեցություն են ունենում տարածաշրջանային կարգավորման գործընթացի, ինչպես նաև Ադրբեջանի և ԵՄ հարաբերությունների հետագա հեռանկարների վրա։
Նմանատիպ հոդվածներ
Սա ամենաթանկ, ամենաճակատագրական «զենքն» է. Աննա Հակոբյանի հայտարարությունը
Աննա Հակոբյանը ոչ միայն «Իմ քայլը» հիմնադրամի բոլոր շահառուներին, այլև ՀՀ բոլոր քաղաքացիներին կոչ չի անում ընտրել այս կա...
Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը կալանավորվեց
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության հարցերով թիմի ղեկավար, լեգենդար հետախույզ Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը, կալան...
Հերթական անգամ լեռը մուկ ծնեց. Կոնջորյանը՝ Կարապետյանին
Կալուգացի օլիգարխը հիմա էլ խոսում է «Սյունիքը կորցնելու» և «թրքանալու վտանգի» մասին: Բառացի կրկնում է նույն կեղծ մանտրան...
Բաբկեն Թունյանն արձագանքել է Նարեկ Կարապետյանի հայտարարությանը
«Նարեկ Կարապետյանն այսօր ասել է․ «Ցեմենտի գործարանը փակվում էր, մենք կողքը մետալուրգիական էինք կառուցում»: Էստեղ ամենաճի...