Հանրային հեռուստաընկերությունը վաճառում են թուրքական մեդիա հոլդինգին․ Մովսիսյանի արձագանքը՝ շրջանառվող լուրերին
Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը․
«Ձեզ մի անեկդոտ պատմեմ
«Հանրային հեռուստաընկերությունը վաճառում են թուրքական մեդիա հոլդինգին»։ Երեկվանից создатель-ները կեղծ հաշիվներով և արհեստական բանականությամբ գեներացված տեսանյութերով սա են տարածում։
Այս կեղծ լուրում իմ ամենահավանած հատվածը սա է. «Վաճառքից հետո փակվելու է «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հաղորդումը»։
Թե ինչու հենց այս հաղորդումը՝ այդպես էլ չհասկացա։ Այս տգետներն անգամ Հայաստանի օրենսդրությունից տեղյակ չեն. Հանրային հեռուստաընկերությունը երբեք չի կարող վաճառվել որևէ մեկին։
Իսկ թե ինչում եմ անդրադառնում այս անլրջությանը, որովհետև ըստ մեր ուսումնասիրության՝ առաջիկա օրերին և ամիսներին Հանրային հեռուստաընկերությունը վարկաբեկելու համար տարբեր կեղծ լուրեր են տարածվելու, պարզապես պետք է զգոն լինենք և ըմբռնումով մոտենանք Հանրայինի աշխատանքից ջղաձգվող կողմերին»,- գրել է Հովհաննես Մովսիսյանը։
Նմանատիպ հոդվածներ
Վաղվանից միակողմանի երթևեկություն՝ մայրաքաղաքի որոշ փողոցներում
Ապրիլի 17-ից Ղազար Փարպեցի փողոց 4 հասցեից մինչև Ղազար Փարպեցու – Արամի փողոցների խաչմերուկ երթևեկությունը կկազմակերպվի...
Երևանում ապրիլի 30-ից երթևեկության փոփոխություն կկատարվի
Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ապրիլի 30-ից երթևեկության փոփոխություն կկատարվի Անտ...
Նոր մեթոդ է հայտնաբերվել՝ քաղցկեղի բուժման համար
Ռուսաստանցի և արտասահմանցի գիտնականները մշակել են սելենի հիմքով միացություններ, որոնք լազերային թերապիայի ժամանակ առավել...
Չեմ պատրաստվում գործիք դառնալ որևէ մեկի ձեռքում. դադարեցնել եմ համագործակցությունս Հանրային Հեռուստաընկերության հետ․ Թովմասյան
Չեմ պատրաստվում գործիք դառնալ որևէ մեկի ձեռքում՝ իր անձնական հարցերը լուծելու համար։ Որոշում եմ կայացրել դադարեցնել համա...
