Թրամփը մեկնաբանել է Ջեյմս Քոմիի կողմից իրեն սպանելու սպառնալիքը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պարզաբանել է, որ «86» թիվը մաֆիոզ տերմինաբանությամբ նշանակում է սպանել։
Լրագրողի հարցին, թե արդյոք նա իրականում կարծում է, որ Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին տնօրեն Ջեյմս Քոմին սպառնացել է իր կյանքին, Թրամփը պատասխանել է. «86-ը մաֆիոզ տերմին է, որը նշանակում է «սպանել նրանց»»։ Նախկինում ԱՄՆ արդարադատության նախարարությունը տեղեկացրել էր, որ ՀԴԲ նախկին ղեկավար Ջեյմս Քոմիին մեղադրանք է ներկայացվել նախագահ Թրամփի կյանքին սպառնալու համար։
Պատճառն անցյալ տարվա մայիսին Ինստագրամում տեղադրված մի լուսանկար է, որտեղ ավազի վրա խեցիներով պատկերված են եղել 86 և 47 թվերը։ Ըստ մեղադրանքի վարկածի՝ ժարգոնային լեզվով 86 թիվը նշանակում է «ազատվել» կամ «հեռացնել», իսկ 47-ը խորհրդանշում է Թրամփի հերթական համարը որպես ԱՄՆ նախագահ։ Քոմին առաջադրված մեղքը չի ընդունում։
Նմանատիպ հոդվածներ
Սա ամենաթանկ, ամենաճակատագրական «զենքն» է. Աննա Հակոբյանի հայտարարությունը
Աննա Հակոբյանը ոչ միայն «Իմ քայլը» հիմնադրամի բոլոր շահառուներին, այլև ՀՀ բոլոր քաղաքացիներին կոչ չի անում ընտրել այս կա...
Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը կալանավորվեց
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության հարցերով թիմի ղեկավար, լեգենդար հետախույզ Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը, կալան...
Հերթական անգամ լեռը մուկ ծնեց. Կոնջորյանը՝ Կարապետյանին
Կալուգացի օլիգարխը հիմա էլ խոսում է «Սյունիքը կորցնելու» և «թրքանալու վտանգի» մասին: Բառացի կրկնում է նույն կեղծ մանտրան...
Բաբկեն Թունյանն արձագանքել է Նարեկ Կարապետյանի հայտարարությանը
«Նարեկ Կարապետյանն այսօր ասել է․ «Ցեմենտի գործարանը փակվում էր, մենք կողքը մետալուրգիական էինք կառուցում»: Էստեղ ամենաճի...