Փաշինյանի այդքան սիրած ՀԷՑ-ը ես եմ վերադարձրել Հայաստանին. Սամվել Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանը լրագրողների հետ զրույցում վստահություն է հայտնել իրենց քաղաքական ուժի բացարձակ հաղթանակի վերաբերյալ։
Մենք գնում ենք բացարձակ հաղթանակի։ Քանի որ մենք համոզված ենք մեր հաջողության մեջ, Գագիկ Ծառուկյանի և Ռոբերտ Քոչարյանի՝ հաղթող ուժին սատարելու մասին օրեր առաջ արված հայտարարությունները վերաբերում էին հենց մեզ, նշել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։
Նա նաև ընդգծել է իր դերակատարումը երկրի համար կարևոր ենթակառուցվածքների հարցում. «Ես այն մարդն եմ, ով Հայաստան է վերադարձրել հիմնական ստրատեգիական ակտիվները Ռուսաստանից։ Փաշինյանի այդքան սիրած ՀԷՑ-ը ես եմ վերադարձրել Հայաստանին, Հրազդանի ՋԷԿ-ը ես վերադարձրել եմ Հայաստանին, Սևան-Հրազդան կասկադը ես վերադարձրել եմ Հայաստանին, հիմա էլ ես եմ վերադառնում Հայաստան»։
Նմանատիպ հոդվածներ
Սա ամենաթանկ, ամենաճակատագրական «զենքն» է. Աննա Հակոբյանի հայտարարությունը
Աննա Հակոբյանը ոչ միայն «Իմ քայլը» հիմնադրամի բոլոր շահառուներին, այլև ՀՀ բոլոր քաղաքացիներին կոչ չի անում ընտրել այս կա...
Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը կալանավորվեց
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության հարցերով թիմի ղեկավար, լեգենդար հետախույզ Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը, կալան...
Հերթական անգամ լեռը մուկ ծնեց. Կոնջորյանը՝ Կարապետյանին
Կալուգացի օլիգարխը հիմա էլ խոսում է «Սյունիքը կորցնելու» և «թրքանալու վտանգի» մասին: Բառացի կրկնում է նույն կեղծ մանտրան...
Բաբկեն Թունյանն արձագանքել է Նարեկ Կարապետյանի հայտարարությանը
«Նարեկ Կարապետյանն այսօր ասել է․ «Ցեմենտի գործարանը փակվում էր, մենք կողքը մետալուրգիական էինք կառուցում»: Էստեղ ամենաճի...