Նոր դաշինք. «Ուժեղ Հայաստանը» և «ՀայաՔվեն» կհամագործակցեն
Ապրիլի 29-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը հանդիպել է «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամների հետ։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը հյուրընկալել է «ՀայաՔվե» նախաձեռնության ներկայացուցիչներին, որին մասնակցել են նաև «Ուժեղ Հայաստան» դաշինքի և «Ապրելու երկիր» կուսակցության ղեկավար անդամները։
Հանդիպման շրջանակում, Սամվել Կարապետյանի մասնակցությամբ, «Ուժեղ Հայաստան» դաշինքի համակարգող Նարեկ Կարապետյանը և «ՀայաՔվե» միավորման ղեկավար Ավետիք Չալաբյանը կնքել են համագործակցության հուշագիր։ Կողմերը պարտավորվել են մեկտեղել ուժերը՝ 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների միջոցով գործող իշխանություններին հեռացնելու և ազգային նոր կառավարություն ստեղծելու համար։
Այս նպատակին հասնելու համար «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե»-ն պայմանավորվել են համատեղ անցկացնել նախընտրական քարոզչությունը՝ հիմնվելով քաղաքական ծրագրերի համադրման վրա, ինչպես նաև միասնաբար վերահսկել ընտրությունների օրինականությունը։
Նմանատիպ հոդվածներ
Սա ամենաթանկ, ամենաճակատագրական «զենքն» է. Աննա Հակոբյանի հայտարարությունը
Աննա Հակոբյանը ոչ միայն «Իմ քայլը» հիմնադրամի բոլոր շահառուներին, այլև ՀՀ բոլոր քաղաքացիներին կոչ չի անում ընտրել այս կա...
Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը կալանավորվեց
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության հարցերով թիմի ղեկավար, լեգենդար հետախույզ Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը, կալան...
Հերթական անգամ լեռը մուկ ծնեց. Կոնջորյանը՝ Կարապետյանին
Կալուգացի օլիգարխը հիմա էլ խոսում է «Սյունիքը կորցնելու» և «թրքանալու վտանգի» մասին: Բառացի կրկնում է նույն կեղծ մանտրան...
Բաբկեն Թունյանն արձագանքել է Նարեկ Կարապետյանի հայտարարությանը
«Նարեկ Կարապետյանն այսօր ասել է․ «Ցեմենտի գործարանը փակվում էր, մենք կողքը մետալուրգիական էինք կառուցում»: Էստեղ ամենաճի...